Արթուր Գևորգյանը բռնցքամարտը տանում է դեպի լճացման
ՄամուլՄհեր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երբ տեղի է ունենում համակարգային փոփոխություններ, ապա այդ փոփոխությունները պետք է վերաբերվեն բոլոր ոլորտներին: Չի կարելի անցկացնել համակրգային փոփոխություն և թողնել որոշ ոլորտներ լճացման ու դեգերդացիոն փուլում:
Բոլորիս համար էլ գաղտնիք չի, որ հայ բռնցքամարտիկները միշտ եղել են առաջատարները միջազգային ասպարեզում, սակայն վերջին մի քանի տարիներին գոյացել են որոշակի խոչընդոտներ՝ ի դեմս Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի, որը վերջին մի քանի տարիներին ամուր բռնվել է իր պաշտոնից ու ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որ բռնցքամարտը ընդհանրապես զարգանալու հեռանկարներ չունի: Ոնց զարգանա այն, երբ ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ միջազգային մրցումների ուղարկում են այն մարզիկների, ովքեր ընդհանուր ծանոթ ունեն Գևորգյանի հետ կամ ասենք սեփական ֆինանսով են մեկնում մրցումների: Իսկ բազում այլ մարզիկներ, որոնք չունեն այդ հնարավորությունները, բայց հաղթում են ներքին առաջնություններում, հնարավորություն չեն ունենում մասնակցել միջազգային մրցումներին: Սա ուղղակի ոչ միայն անթույլատրելի է, այլև կարելի է որակել որպես հանցագործություն: Այսպիսի համակարգում ուղղակի բազում տաղանդավոր մարզիկներ չեն կարողանում զարգանալ ու հասնել այն բարձրունքներին, որոնց նրանք արժանի են: Ու այսքանով հանդերձ ՀԲՖ-ի նախագահը հայտարարում է, որ քայլեր են ձեռնարկվում, որ բռնցքամարտը զարգանա:
Միակ քայլերը որոնք դուք ձեռնարկել եք դա ապօրինի ընտրություններն էին, որոնց արդյունքում դուք նորից ընտրվեցիք նախագահ: Բայց ոնց ասում են երկրում իրավիճակա փոխվել Արթուր Գևորգյան ու ձեր ապօրինի գործողություններն այլևս աչքաթող չեն լինելու: Դրա վառ ապացույցն էլ այն էր, որ երեկ ձեր դեմ բողոքի ցույց էին կազմակերպել բազում մարզիկներ ու մարզիչներ: Ու գիտեք ուղղակի անթույլատրելի է ձեր կողմից այն հայտարարությունները, որ ձեր դեմ ցույցը կազմակերպել էր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Խնդրում եմ այսքան անհեթեթ հայտարարություններ մի արեք, դուք պարզապես կառչել եք ձեր աթոռից ու չեք ցանկանում այն կորցնել:
Բոլորս էլ գիտենք, որ արդար ընտրությունների դեպքում դուք չեք վերընտրվի նախագահի պաշտոնում, քանի որ Ձեր պրոֆեսիոնալիզմն ու անաչառությունը կաղում են և համապատասխան չեն այդ պաշտոնը ստանձնելու համար: