Նյու Յորքի բնակիչները շուտով կկարողանան փաստաթղթերում երրորդ սեռ նշել
ՄիջազգայինՆյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն ստորագրել է նոր օրենք, որը թույլ է տալիս բնակիչներին ցանկության դեպքում իրենց փաստաթղթերում նշել երրորդ սեռ՝ «X»: Ընդ որում՝ նման նշման համար քաղաքացիներին այլևս պետք չի լինի բժշկական թուղթ ներկայացնել, գրում է New York Post-ը:
Քաղաքապետի խոսքով՝ նյույորքցիները պետք է «իշխանություններին իրենց ով լինելու մասին հայտնելու ազատություն ունենան»:
Օրենքն ուժի մեջ կմտնի 2019 թվականի հունվարի 1-ից. իրենց կին կամ տղամարդ չհամարող անձինք կարող են երրորդ սեռի մասին նշում կատարել իրենց ծննդյան վկայականներում կամ այլ փաստաթղթերում:
Աղբյուրը նշում է, որ այժմ Նյու Յորքի տրանսգենդեր բնակիչներն այլևս ստիպված չեն լինի սեռափոխության համար բժշկի թուղթ կամ բժշկական եզրակացություն ներկայացնել:
Նման քայլով Նյու Յորքը միացել է Կալիֆոռնիային, Վաշինգտոնին, Նյու Ջերսիին ու Օրեգոնին: