Բելառուսը ձգտում է մեծ դեր խաղալ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման գործում. Լուկաշենկո
ՄիջազգայինԲելառուսը շարունակելու է ձգտել մեծ դեր խաղալ Եվրոպայում և Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը, գրում է ТАСС գործակալությունը:
«Բելառուսը, ինչպես նախկինում, ձգտելու է մեծ դեր խաղալ հակամարտությունների կարգավորման գործում, որոնք, ցավոք, մեր մայրցամաքում առկա են», - ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ Մինսկում ահաբեկչության դեմ պայքարին նվիրված համաժողովի անցկացումը կարևոր ազդանշան է տարածաշրջանի համար:
Աշխարհի բոլոր երկրներին ու հատկապես մեր տարածաշրջանին մտահոգող խնդիրների շարքում Բելառուսի նախագահը նշել է անօրինական միգրացիան, մարդկանց թրաֆիքինգը, կիբեռհանցագործություններն ու այլ խնդիրներ: