Արքայազն Հարրիի նախկին ընկերուհին մերկացել Է շնաձկան հետ լուսանկարվելու համար
LifeԱրքայազն Հարրիի նախկին ընկերուհին՝ պարուհի եւ մոդել Քրեսիդա Բոնասը, Fishlove-ի (Սեր ձկների հանդեպ) հակաձկնորսական արշավի համար մերկ նկարվել Է ամերիկացի դերասանուհի Էլիզաբեթ Մաքհովեռնի, Մայքլ Ջեքսոնի դստեր՝ Փերիսի եւ այլ հայտնի դեմքերի հետ միասին:
Սեւ-սպիտակ լուսանկարում 29-ամյա Բոնասը կեցվածք Է ընդունել դեմքով դեպի խցիկը՝ կրծքին սեղմելով ոչ մեծ շնաձուկ: «Ձկան որսի չարաշահումը ոչ միայն կործանում Է մեր հիանալի ընդջրյա կյանքը, այլեւ վնաս Է հասցնում առափնյա բնակիչներին: Դա հանգեցնում Է գործազրկության եւ վնասում նրանց, ովքեր կախված են օվկիանոսից»,-լուսանկարը մեկնաբանել Է մոդելը: Նա հավելել Է, որ հպարտանում Է բնապահպանական ակցիային իր մասնակցությամբ եւ հույս ունի հասարակության ուշադրությունը հրավիրել ձկների՝ չափից ավելի մեծ ծավալներով որսի խնդրի վրա: