Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են


#CultTalk. Թե ինչու Սերգեյ Խաչատրյանը չդարձավ դաշնակահար և ինչ ծրագրեր ունի լավագույն երիտասարդ ջութակահարը

Life

2013 թվականին շվեյցարական Credit Swiss բանկը նրան ճանաչեց «Լավագույն երիտասարդ երաժիշտ»: Մինչ այդ նա հասցրել էր հաղթել Յան Սիբելիուսի անվան ջութակահարների և Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական միջազգային մրցույթներում: Գաղտնիք չէ, որ Սերգեյ Խաչատրյանը մեր օրերի ամենահաջողակ և տաղանդավոր դասական երաժիշտներից է: Նրա յուրաքանչյուր ելույթ հայրենիքում իսկական տոն է ջութակահարի արվեստը գնահատողների համար: Կարճատև դադարից հետո Սերգեյ Խաչատրյանը կրկին հայրենիքում է, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմակերպած Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի հյուրն է: Այստեղ հասցրել է արդեն մեկ համերգով հանդես գալ, իսկ սեպտեմբերի 25-ին նախատեսված է ջութակահարի մասնակցությամբ ևս մեկ երեկո:  

Նրան հանդիպեցինք համերգի փորձից հետո, որին ներկա էր նաև ջութակահարի ընտանիքը: Սերգեյի որդին արդեն գրեթե 4,5 ամսական է: Երաժիշտը փաստում է՝ պարապելիս փոքրիկն էլ է իրեն շատ կենտրոնացած ձևով լսում: Դիտարկմանը՝ կդառնա՞ արդյոք հաջորդ Սերգեյ Խաչատրյան, արձագանքում է՝ երեխան պետք է գտնի իր սեփական ճանապարհը:

#CultTalk նախագծում ջութակահար Սերգեյ Խաչատրյանը պատմում է երևանյան համերգների, իր՝ դաշնակահար չդառնալու ու առաջիկա ծրագրերի մասին:

Սիրված ջութակահարը՝ Հայաստանում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես եկա Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացմանը, ներկայացրինք Բրամսի Ջութակի կոնցերտը, իսկ սեպտեմբերի 25-ի համերգին կնվագենք ժամանակակից կոմպոզիտոր Վաղարշակ Զաքարյանի Ջութակի կոնցերտը: Ֆիլհարմոնիկի հետ ենք կատարելու նրա այս երկը, համաշխարհային պրեմիերա է: Շատ հետաքրքիր գործ է: Ընդհանրապես, ես չեմ կարող ասել, որ ժամանակակից երաժշտության մեծ երկրպագու եմ և սիրահար: Երբ երեք տարի առաջ ծանոթացա Վաղարշակ Զաքարյանի հետ, առաջին անգամ լսեցի կոնցերտը, նա դաշնամուրով նվագեց այն՝ ներկայացնելու նպատակով: Ինձ շատ հետաքրքրեց: Շատ խոր գործ թվաց, և որոշեցի, որ 2017 թվականին կկատարեմ այն: Սակայն այդ ժամանակ համերգների ու ժամանակի սղության պատճառով չհասցրեցի: Խոստացա, որ անպայման կներկայացնեմ կոնցերտը 2018-ին: Համերգներս այնպես փորձեցի պլանավորել, որ 2018/19 համերգաշրջանի սկիզբն ազատ լինի, որ կարողանամ գալ Հայաստան և ներկայացնել այս կոնցերտը:

Երկու տարի չէի նվագել Հայաստանում, չէի ուզում, որ միայն գործի պրեմիերան լիներ, նաև ուզում էի ինչ-որ ռոմանտիկ, մեծ կոնցերտ նվագել: Ֆիլհարմոնիկ նվագախմբի ու դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ սեպտեմբերի 10-ին ներկայացրինք Բրամսի Ջութակի կոնցերտը: Ես շատ եմ սիրում Բրամսի կոնցերտները, դրանք կարծես մարդու հոգու և գեղեցկության արտացոլումը լինեն՝ երաժշտության միջոցով:

Պետք է ասեմ նաև, որ բացառիկ հնարավորություն է, երբ կարողանում ես շփվել գործը գրած կոմպոզիտորի հետ: Այս օրերին շփվել եմ Վաղարշակ Զաքարյանի հետ՝ նրա գործն ավելի լավ հասկանալու համար:

Ֆիլհարմոնիկի հետ՝ Բեռլինում

Նոյեմբերին Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կմեկնենք Բեռլին: Այնտեղ նոյեմբերի 28-ին կներկայացնենք Արան Խաչատրյանի Ջութակի կոնցերտը: Համերգը նվիրված է լինելու Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին, նաև՝ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:

Խաչատրյան կատարելու դժվարությունը կայանում է նրանում, որ պետք է հասկանալ հայի հոգին: Ես չեմ կարող ասել, որ Խաչատրյանի Ջութակի կոնցերտն ունիվերսալ կոնցերտ է, համամարդկային է: Դրա հիմքում հայկական ժողովրդական երաժշտությունն է, այդ պատճառով պետք է զգալ այդ ամեն ինչը: Ազգությամբ ոչ հայ երաժշտի համար շատ դժվար է Խաչատրյան կատարել:

Երաժշտական ընտանիքը

Ծնողներս ինձ համար ընտրեցին ջութակը: Երբ փոքր էի, մի պատմություն էին պատմել ջութակահար Մաքսիմ Վենգերովի մասին: Նրա հայրը հոբոյ է նվագել: Վենգերովը պատմում էր, որ ինքն ուզում էր ջութակահար լինել, որովհետև երբ միշտ համերգների է գնացել, նվագախմբի ետևի շարքերում նստած իր հայրիկին լավ չի տեսել: Եվ այդ փաստը հաշվի առնելով՝ Վենգերովը որոշել է ջութակ սովորել:

Իմ դեպքում ես գործիքի նախասիրություն չեմ ունեցել: Քույրս՝ Լուսինեն, ով ինձնից երկու տարով մեծ է, արդեն սկսել էր դաշնամուր նվագել սովորել: Ծնողներս երկուսն էլ դաշնակահար են: Մտածեցին՝ երեք դաշնակահար տանը շատ է, չորրորդն էլ ավելանա, չափազանց կլինի: Դրա համար ես գնացի ջութակ սովորելու:

Առաջիկա ծրագրերը

Այս համերգաշրջանում ինձ ընտրել են որպես Բրյուսելի Bozar-ի ռեզիդենտ-մենակատար: Ի դեպ, այնտեղ անցկացվում է նաև Եղիսաբեթ թագուհու անունը կրող մրցույթը: Այս համերգաշրջանում այդ սրահում մի քանի համերգով եմ հանդես գալու: Հոկտեմբերի 10-ին այնտեղ ելույթ կունենանք դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի և թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հետ: Հետո Բելգիայի ազգային նվագախմբի հետ համերգ կլինի, իմ ու Լուսինեի մենահամերգը: Հագեցած համերգաշրջան է լինելու…

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում
Ամենադիտված