Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են


Հայաստանի նոր հնարավորությունը

Վերլուծություն

ԵԱՏՄ-ում Հայաստանի ունեցած տեղի ու դերի մասին, թերևս, շատ է խոսվում: Այսօր մեր երկրի առջև ծառացած հիմնական գերխնդիրներից մեկն էլ սույն աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական միավորի շրջանակներում սեփական տեղի ու դերի վերաարժևորումն է ու այն կարևորագույն հարցը, թե ինչ դերակատարություն կարող է վերապահված լինել մեզ մի պարագայում, երբ առաջին հայացքից թվում է, թե մեր ունեցած հնարավորություններն այնքան էլ անսահմաափակ չեն: Ակնհայտ է, որ այսօր մենք խնդիր ունենք առավելագույնս ինքնադրսևորվելու ու ինքնառեալիզացվելու մեկ ընդհանուր աշխարհատնտեսական այն տարածքի շրջանակում, ինչպիսին Եվրասիական տնտեսական միությունն է:

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 5-7-ը Հայաստանում կայանալու է Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովը, որի կազմակերպիչն ու նախաձեռնողը «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանն է: Պետք է նկատել, որ սույն իրադարձությունը Հայաստանի համար գերկարևոր է հատկապես այն առումով, որ աննախադեպ հնարավորություն է ընձեռվում մեզ՝ ոչ միայն ԵԱՏՄ, այլև համաշխարհային մասշտաբներով ճանաչելի դարձնելու Հայաստանը, երկիրը դուրս բերելու համաշխարհային տնտեսական արենա, վերածելու Արևմուտքն Արևելքին կապող օղակի, ներդրումներ ներգրավելու, շրջափակման պայմաններում երկիրը, իրոք, վերածելու աշխարհամասեր շաղկապող երկրի: Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովն այս իմաստով, իրոք, կարող է բեկումնային լինել՝ հատկապես, եթե հաշվի առնենք աշխարհում ներկայումս ստեղծված ոչ այնքան սովորական իրավիճակը, երբ Արևմուտքն ու Արևելքը միմյանց հետ տնտեսական հարաբերություններ կառուցելիս ակնհայտորեն զգում են միջնորդ երկրների կարիքը: Հայաստանը, անկասկած, կարող է ու պետք է հանդես գա այդ միջնորդի դերում, քանի որ մեր երկրի աշխարհարգրական դիրքը դա թույլ է տալիս: Միայն այն, որ Մեղրիում ստեղծված տնտեսական ազատ գոտուց մինչև իրանական երկաթուղի ընկած տարածությունը կազմում է ընդամենը 40կմ, արդեն իսկ ստեղծում է բացառիկ հնարավորություններ ոչ միայն Հայաստանի, այլև այլ շահագրգիռ այլ երկրների համար՝ հենց այստեղ կազմակերպելու արտադրություն ու հեշտորեն արտահանելու երրրորդ երկրների շուկա: Պետք է նկատենք, որ նման շահագրգռվածություն է նկատվում հատկապես Ռուսաստանի Դաշնության կողմից, որն, ինչպես հայտնի է, այժմ էքստրաօրդինար իրավիճակում է՝ պայմանավորված արևմտյան պատժամիջոցներով: Փոխադարձաբար արևմտյան կապիտալն իր հերթին ևս պակաս շահագրգռված կարող է չլինել այս հարցում, քանի որ, ինչպես հայտնի է, ՌԴ-ն իր կողմից փոխադարձ պատժամիջոցներ է սահմանել համապատասխան երկրների դեմ: Եվ ահա այստեղ է, որ Հայատանի համար իրական հնարավորություն է ստեղծվում՝ կամրջելու ներկայումս միմյանց հետ մրցակցության մեջ գտնվող երկրների տնտեսություններն ու հանդես գալու յուրատեսակ միջնորդի դերում:

Այսպիսով՝ ի՞նչ են առաջարկում համաժողովի կազմակերպիչները: Շատ պարզ բան. փորձ է արվելու Հայաստանը դարձնել բիզնես հարթակ ԵԱՏՄ, ԱՊՀ, ԲՐԻԿՍ, ՇՀԿ, ԵՄ գործարար շրջանակների համար, ստեղծելու երկկողմ և բազմակողմ համագործակցության համար մշտապես գործող տեղեկատվական և քննարկումների յուրատեսակ հարթակ: Ասել կուզի՝ Հայաստանն ինտեգրել աշխարհին, վերջ տալ մեկուսացվածությանն ու մեր երկրի տնտեսությունը դարձնել համաշխարհային տնտեսության անքակտելի մասնիկը՝ մեզ համար դրանից բխող բոլոր դրական հետևանքներով հանդերձ:

Իհարկե, մեկ կարևոր հանգամանք ևս ոչ մի կերպ չի կարելի աչքաթող անել. դա պետության ունեցած դերակատարությունն է այս ամենում: Պետք է բոլորին պարզ լինի մեկ բան՝ այս ամենը հնարավոր կարող է դառնալ միայն այն պարագայում, եթե պետությունն իր կողմից կարողանա հստակ երաշխիքներ ներկայացնել նույն բիզնես շրջանակներին ու իր կողմից անել ամեն ինչ՝ համապատասխան նպատակներն ի կատար ածելու համար: Կլինի այդ կամքն ու վճռականությունը, ուրեմն՝ համաժողովը կծառայի իր բուն նպատակին, չի լինի նման վճռականություն, այդ պարագայում որևիցե էական ձեռքբերում չի կարող գրանցվել: Առաջընթացն ու զարգացումը վաստակում են, այլ ոչ երբեք որպես շնորհ ստանում: Սա պետք է պարզ լինի բոլորին:

 

Էռնեստ Ջանփոլադյան vesti.am

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում
Ամենադիտված