Այս լեռնացած դավաճանությունը մաքրելու համար քանի՞ ձիու պոչ է հարկավոր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Hraparak.am-ը գրում է․
Առավել քան այսօր արդիական է հնչում Լեռ Կամսարի այս մտորումը․ «Այվազյանի «Աշոտ Երկաթին» մէ՞ջ է, դավաճան Քոսակը, որ վերջէն կպատժվի ձիու մը պոչէն կապված՝ տանջամահ: Այո, կարծեմ: Բայց ի՜նչ երջանիկ դարաշրջան: Ձիու պոչ մը կրցեր է երկրի երեսէն սրբել տանել դավաճանության կեղտը: Հիմա, մեզ մոտ, երբ ամէն մարդուն երկու Չեկայի ագենտ կհետևի, հիմա, կըսեմ, այս լեռնացած դավաճանությունը մաքրելու համար քանի՞ ձիու պոչ է հարկավոր, և ամէն պոչի վրա քանի՞ մազ»:
Կամսարը մտորում է, թե քանի՞ ձիու պոչ է հարկավոր դավաճանությունը մաքրելու համար։ Հիմա ես էլ իր նման կասեմ՝ ի՜նչ երջանիկ դարաշրջան, որ մի քանի ձիու պոչով կարող էին մաքրել դավաճանությունը։ Այսօր համատարած ողբ ու կականի մեջ կա՞ գեթ մի Կամսար, որ հարցնի՝ քանի՞ հազար երամակ է հարկավոր այս լեռնացած դավաճանությունը մաքրելու համար։