Սա սիրո ծառայություն է, ու սերը հաղթելու է․ Դավիթ Ամալյան Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև Սրբազան Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Իմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա Արզումանյան 7 և 8 տարին լրանալու դեպքում դպրոց չհաճախած երեխաները կընդունվեն տարիքային խմբին համապատասխան դասարան. նախարարը հրաման է ստորագրել Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող բարի խոհանոցում Ինչպես ամեն օր, երթը մեկնարկեց աղոթքով


«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ ու չարաճճի երեխա էր Դավիթս: Դպրոցում գերազանց էր սովորում, սակայն առաջադիմությունը վերջին տարիներին փոխվեց: Իմ երեք երեխան էլ ուսման հանդեպ սեր են ունեցել, աչքի ընկել բարձր առաջադիմությամբ: Դավիթի ամենասիրելի առարկաներից էին «Հայոց լեզուն» և «Գրականությունը», առհասարակ, շատ էր սիրում ընթերցել: Նրա երազանքը բժիշկ դառնալն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արաքսյան՝ Դավիթի մայրիկը:

Դավիթն իր երազանքների իրականացումը պետք է սկսեր, երբ վերադառնար պարտադիր զինվորական ծառայությունից: Դավիթը զորակոչվել է զինծառայության 2019 թ. դեկտեմբերի 27-ին: Ծառայում էր Ասկերանում՝ որպես հետախույզ: «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը: Իր ընկերոջ հետ էին, հավաքակայանում վիճակահանության ընթացքում Դավիթն «ընտրեց» Արցախը, իսկ ընկերը՝ Արմավիրի ուսումնական զորամասը: Վեց ամիս հետո ընկերոջն էլ տեղափոխեցին Արցախ, բայց միասին չէին ծառայում: Բարձր տրամադրությամբ, հայրենիքին նվիրվածությամբ ու սիրով ծառայում էր, շատ ոգևորված էր: Վերջերս իր դպրոցում, որտեղ դասարաններից մեկն անվանակոչել են Դավթիս անունով, միջոցառում էր: 12-րդ դասարանում ուսուցիչը Դավիթի դասարանին թեմատիկ աշխատանք է հանձնարարում՝ «Հայրենիքը սուրբ է» վերնագրով: Աշակերտները պետք է մի քանի տողով ի մի բերեին իրենց մտքերը: Տղայիս գրած աշխատանքը ձեռքս ընկավ:

Դավիթը գրել է. «Հայրենիքը սուրբ է: Ամեն մարդ պետք է իր հայրենիքն ընդունի որպես իր ընտանիք: Հայրենիքն այնքան կարևոր է մեր համար, որ նույնիսկ մեր կյանքը զոհաբերում ենք հանուն նրա: Պետք է հայրենիքը պահել մաքուր: Չպետք է հեռանալ քո սեփական հայրենիքից»»:

Դավիթի ծառայության ամիսներին ընտանիքը երբեք չի ունեցել տագնապի զգացողություն, քանի որ որդին երբեք չի տրտնջացել, հակառակը՝ իր ոգևորությունը փոխանցել է ընտանիքի անդամներին: «Սեպտեմբերի առաջին օրերին տատիկի հետ էր զրուցել: Դա այն ընթացքն էր, որ համավարակի պատճառով չէինք կարողանում երեխաների մոտ գնալ, իրենք էլ՝ արձակուրդ գալ:

Տատիկին ասել էր. «Ուզում եմ մամային անակնկալ անել: Հասակս համընկել է, քննություններ եմ հանձնել, որ սպեցնազում շարունակեմ ծառայությունս»: Պետք է գար Երևան, սակայն պատերազմը թույլ չտվեց: Շատ ոգևորված էր, անգամ մտքեր ուներ, որ ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո շարունակեր իր ծառայությունը զինված ուժերում»: Դավիթն առաջին օրվանից եղել է պատերազմի ամենաթեժ կետերում՝ Ասկերան, Ակնա, Հադրութ:

«Պատերազմի առաջին օրվանից իր հետ կապ ենք ունեցել, ավելի կոնկրետ՝ մինչև հոկտեմբերի 11-ը: Այդ օրը վերջին զանգն էր: Այդ օրն առաջին անգամ զանգեց, ասաց, որ ամեն ինչ նորմալ է: Երկրորդ անգամ զանգեց, երբ արդեն մեքենայի մեջ էր, ձայներ էին լսվում: Այդ օրերին հեռախոսը միշտ ձեռքիս էի պահում, զանգի էի սպասում, լուրեր նայում, որ հասկանանք, թե ինչ է կատարվում: Այդ օրվա երկրորդ զանգի ժամանակ անմիջապես պատասխանեցի, Դավիթը չէր տեսել, որ արդեն միացել է իմ զանգը, տղաներին ասաց, որ ավելորդ բան չասեն՝ մորս եմ զանգել: Սկսեցինք զրուցել, բնականաբար, պատերազմի դաշտից ստացվող լուրերը վախեցնող էին: Ձայնիցս զգաց, որ հուզված եմ, հարցրեց՝ մա՛մ, լացո՞ւմ ես, չտեսնեմ, որ էլ լացես: Ես էլ արձագանքեցի՝ Դավի՛թ ջան, եթե խոստանաս, որ քո հետ ոչ մի վատ բան չի լինի, հաստատ չեմ լացի: «Կներես, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ»: Հոկտեմբերի 11-ին երեկոյան ժամը վեցի կողմերը տղաներին «ուրալներով» տեղափոխել են Հադրութ: Անօդաչուն հարվածել էր մեքենաներին: Իննսուն երեխայից տասնհինգին էին վիրավոր տեղափոխել Երևան: Նրանցից մեկը Երևանում մահացավ: Մյուս տղաները տեղում էին մահացել:

Երեխեքը չէին պատկերացրել, թե ինչ պատերազմի են հանդիպել: Եթե դա պատերազմ լիներ, իրենք կհաղթեին, դա պատերազմ չէր»: Դավիթի պատերազմը սկսվել է Ասկերանում, շարունակվել Ակնայի (Աղդամ) դիրքերում, ավարտվել Հադրութում: «Մենք Դավիթին ուշ գտանք, քանի որ իր մոտ փաստաթուղթ չէր եղել: Փնտրելու ընթացքում շատերին ենք հանդիպել: Տղաներից մեկը լացելով պատմում էր, թե պատերազմի ընթացքում ինչպես է Դավիթն իրեն գրկած իջեցրել Ակնայի դիրքերից. «Հասցրեց ինձ շտապօգնության մեքենայի մոտ, հետո ինձ տեղափոխեցին: Դավիթը կյանքս փրկել է»»: Որդուն փնտրելու ժամանակ ծնողները նրա հետ վերջին զրույցից մոտ երկու շաբաթ հետո զանգ են ստանում, մայրիկը տարակուսում է, չգիտի՝ ուզում էին իրենցից գումար կորզե՞լ, թե՞ ինչ: «Մեր տղային էինք փնտրում, զանգ ստացանք, որ իրեն տեսել են, ողջ է, բայց վիրավոր: Դրանից հետո գնացինք Արցախ, իր հրամանատարին ասացինք, որ վիրավոր է և այլն: Բայց հրամանատարը հերքեց դա՝ Դավիթը հետախույզ էր, պատրաստված զինվոր, եթե ողջ մնացած լիներ, ինչ-որ տարբերակով դուրս կգար այդտեղից»: Դավիթին «գտել» են դեկտեմբերի 31-ին:

«Նրա մարմինն ամբողջական էր: Հոկտեմբերի 12-ից եղել է Երևանում, բայց քանի որ իր մոտ ոչ մի փաստաթուղթ չի եղել, բավականին երկար փնտրեցինք իրեն: Իր գրպանում մի թուղթ կար. «Լավ է այնտեղ, որտեղ պատրոնների տեղը թռչուններն են թռչում»: Մեծ տղաս անընդհատ գնում ու գալիս էր Երևան, խնդրել էր իրեն ցույց տալ տղաների լուսանկարները, ցույց էին տվել, բայց Դավիթը նրանց մեջ չէր եղել: Մեծ տղաս պարբերաբար երազներ էր տեսնում, պատմեց մեզ դրանք՝ Դավիթը երազումս ասում է, որ գալիս ես, բայց ինձ տուն չես տանում: Հետո արդեն միասին եկանք Երևան, որ ես էլ արյան անալիզ հանձնեմ, բայց արդեն «գտել» էին երեխուն:

Ասացին, որ ամուսնուս ԴՆԹ-ի հետ համընկնում կա, էլ անհրաժեշտություն չկա, որ արյուն հանձնեմ: Իրեն ամենուր փնտրել ենք: Այդ ընթացքում մեր վերջին զրույցն էի վերլուծում, վատ կանխազգացում ունեի, որ կարծես իմ երեխեն ինձ հրաժեշտ էր տալիս: Ամեն լուր լսելու պատրաստ էինք, բայց հեռախոսազանգը, որի ժամանակ զանգահարողը մեզ ասաց, թե Դավիթին տեսել է, գնում է դիրքեր, նրան իր հետ կիջեցնի և այլն, մի տեսակ սպասում արթնացրեց մեր մեջ»: Հիմա Դավիթն Արագածոտնի մարզի հայրենի՝ Զարինջա գյուղում է: «Իր համար առանձին տեղ հատկացվեց, միայն Դավիթն է պատերազմում զոհվել: Դավիթս այնպիսի տեղում է, որ ով գյուղ է մտնում, առաջինն ակամայից պետք է նրա կողքով անցնի, նոր շարունակի ճանապարհը»: Ընտանիքն իրենց համակած այս ցավը հաղթահարելու ուժ գտավ, ապրեցին հանուն մեկը մյուսի: «Ասում են, թե ժամանակը բուժում է, դա անհնար բան է, ուղղակի խոսք է, ասում են: Դավիթից հետո առողջական խնդիրներ ունեի, կարծես ապրել չուզենայի: Մեծ տղայիս ասացի՝ Դավիթին շատ եմ կարոտել, ուզում եմ մոտը գնալ: Պատասխանեց՝ մա՛մ, որ իր մոտ գնաս, հետո էլ պետք է ասես՝ Սլավիկին ու Գրետային եմ կարոտել: Զգացի, որ մեծ տղայիս ու աղջկաս էլ եմ պետք»:

Հ. Գ. - Դավիթ Ավոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Նրա անունով պուրակ և հուշաղբյուր է կառուցվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սա սիրո ծառայություն է, ու սերը հաղթելու է․ Դավիթ Ամալյան Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև Սրբազան Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես ԻշխանյանԻմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա Արզումանյան 7 և 8 տարին լրանալու դեպքում դպրոց չհաճախած երեխաները կընդունվեն տարիքային խմբին համապատասխան դասարան. նախարարը հրաման է ստորագրել Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանըՀրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող բարի խոհանոցում Ինչպես ամեն օր, երթը մեկնարկեց աղոթքովՌուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. ԶախարովաԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Վեհափառ Հայրապետը օրհնել է, այլ ոչ թե առաջնորդում է շարժումը. Բագրատ ՍրբազանՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում ՇՏԱՊ․ Ուսանողները պայքար են սկսում Ունենք շատ լավ լուրեր․ ասեմ՝ ինչ առումով«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Կինը, 2 ամսական երեխան գրկին, միացել է քայլերթին (տեսանյութ) Կանադայում ձկնորսության ժամանակ չորս երեխա է մահացել Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարեկներն ազդանշաններով փորձում են խլացնել հոգևորականների երգը Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Միքայել Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները երգելով դուրս եկան Գյումրիից Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքՊայմանագրային զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային վիրավորումով․ ՔԿ Կանգնած ենք Տավուշի և Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին. Դանիայի Հայ Առաքելական Եկեղեցու համայնքային խուրհուրդ 2018 թվականին ես էլ սխալվեցի... երկու օր․ Միքայել Սրբազան Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը «Հյուրանոցը հրաժարվել է պայմանավորվածությունից, և գիշերը մարդկանց թողել դրսում»․ Լուսինե Հարոյան Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանԱրարատ Միրզոյանը ուղերձ է հղելԵկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument WatchՇների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ) Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ» Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպքԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններին Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութ) Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզում Գիտելիք և մարդկային արժեքներ. «Անտրոհուս»-ը միավորում է. «Թարմ ուղեղով»
Ամենադիտված