Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև


«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջին շրջանում կառավարությունն այնպիսի որոշումներ է ընդունում, որոնք ոչ թե նպաստում են հարցերի լուծմանը, քաղաքացու բեռի նվազմանը, այլ հարվածում են նրա գրպանին և նրա համար հավել յալ դժվարություններ են ստեղծում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանի օրենսդրական փոփոխություններին:Որպես օրինակ՝ բերում է էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը, տրանսպորտի թանկացումը, ավելի վաղ պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելու որոշումը, աղի չարաշահման դեմ «պայքարը» և այլն:

«Եթե վիճակագրությունը վերլուծենք, ապա կտեսնենք, որ կայացված որոշումները, օրենսդրական փոփոխությունները հարցերին լուծում չեն տալիս: Առանց հանրային քննարկման, ոլորտային մասնագետների կարծիքը լսելու, սոցիալական հարցումներ կատարելու՝ կառավարությունը կյանքի է կոչում ծրագրեր, որոնք ընդամենը հարվածում են քաղաքացիների գրպանին և չեն լուծում խնդիրները: Սեպտեմբերի մեկից թանկանում է տրանսպորտը, դա այն պիկ շրջանն է, երբ սկսվում են դասերը ուսումնական հաստատություններում, մարդիկ վերադառնում են արձակուրդից, ուզեն թե չուզեն, օգտվելու են տրանսպորտից: Էլեկտրոնային դեղատոմսերի կիրառության շրջանում ևս խնդիրներ կան, բժշկական անձնակազմը իրազեկված չէ, համապատասխան ձևաթղթերը փորձարկում չեն անցել:

Նման ծրագրերը ներդնելուց հետո պետք է որոշակի ժամանակ, որ այն գործի, համապատասխան մասնագետները հետևեն, թե ինչպե՞ս են դրանք աշխատում, կա՞ն թերություններ, որոնք պետք է շտկել, արդյոք չի խափանվի՞ էլեկտրոնային համակարգը, որը կհանգեցնի կոլապսի, ինչո՞ւ քաղաքացին պետք է 5000 դրամ վճարի դեղատոմսի համար, ինչո՞ւ պետք է երրորդ անձը տեղեկանա քաղաքացու անձնական տվյալներից, չէ՞ որ առողջությանը վերաբերող տեղեկությունները չպետք է հայտնվեն երրորդ անձանց ձեռքում, արդյոք հաջորդիվ չե՞նք բարձրաձայնելու դեղատների կողմից կոռուպցիոն ռիսկերի հնարավորության մասին և այսպես շարունակ»,-նշում է մեր զրուցակիցը: Իրավաբանն ընդգծում է՝ հարցերը շատ են, բայց դրանց պատասխաններ չեն տրվում:

«Ստացվում է, որ քաղաքացիների կյանքը, առողջությունը փորձարկման դա՞շտ է: Եթե հիմա եռամսյակը մեկ հանրային հաշվետվություն պահանջենք առողջապահության նախարարությունից, քաղաքապետարանից, այլ գերատեսչություններից, որոնք հարկատեսակներ են ավելացնում կամ տուրքեր սահմանում, նրանք կկարողանա՞ն հստակորեն հայտնել, թե հավաքագրված միջոցներն ո՞ւր են ուղղվում, ի՞նչ խնդիրներ են դրանցով լուծվում: Պետական գերատեսչությունը մի առաջարկ է ներկայացնում, հետո սովորաբար առանց հանրային քննարկման այն կյանքի կոչում, նախապես չի ուսումնասիրում, թե ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, չեն կարողանում ճիշտ կազմակերպել տեղեկատվական հոսքերը, քանի որ ամեն նորամուծություն էլ սկզբում քաղաքացիների կողմից հակազդեցության է հանդիպում, բայց ճիշտ տեղեկատվության, աշխատանքի ճիշտ կազմակերպման արդյունքում դառնում է առօրյա կյանքի բաղադրիչներից մեկը»,-հավելում է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահը:

Ընդգծում է՝ վերջին տարիներին կյանքի կոչված նախագծերը, դրանց շուրջ առկա բացասական վերաբերմունքը փաստում է, որ խաթարվել է հանրություն-պետություն կապը: «Չկա մասնագետների կարծիքն ու դիտարկումը, առաջարկն ու բողոքը: Այս ամենի արդյունքում ցանկացած օրենսդրական նախաձեռնություն պետք է մշակվի և ներդրվի հասարակական կյանք: Մինչդեռ կայացվում են միանձնյա որոշումներ, և քաղաքացուն պարտավորեցնում են ընդունել դրանք: Տպավորություն է, որ կառավարության յուրաքանչյուր որոշում ուղղված է ինչոր մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն ու քաղաքացիների բեռը թոթափելուն»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Ամենադիտված