«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ)


Սոցապնախարարությունը գոնե հիմա կասի՞, թե ինչու են խրախուսում տուն կառուցել թշնամուն հանձնվող գյուղերում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի էն 29.800, իսկ վերջին ասուլիսից հետո արդեն 29.743 քկմ տարածքով քարտեզը ձեռքը առած՝ գնացել էր Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար և Բաղանիս գյուղեր, որ այդ գյուղերի բնակիչներին համոզի, թե ինչքան կարևոր է, որ իրենց գյուղերը հանձնեն թշնամուն։ 

Սրանք այն գյուղերն են, որոնք ներառված են կառավարության կողմից ներկայացված ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ցանկում, և որոնցում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ծրագիր է իրականացնում՝ մարդկանց հորդորելով գնալ և պետության աջակցությամբ տուն կառուցել այդ գյուղերում։ 

Mediahub-ն այս թեմային մի քանի անգամ անդրադարձել է, մի քանի անգամ էլ հարցում ուղարկել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ փորձելով ստանալ մի պարզ, բայց շատ կարևոր հարցի պատասխան՝ ինչո՞ւ եք դուք մարդկանց աջակցում տուն կառուցել այնպիսի բնակավայրերում, որոնք կառավարությունը ՀՀ սուվերեն տարածքի մաս չի համարում և պատրաստվում է հանձնել թշնամուն։ Այլ կերպ ասած՝ ինչո՞ւ եք մարդկանց օգնում գնալ և պետության աջակցությամբ տուն սարքել այն գյուղերում, որոնք, ըստ ՀՀ կառավարության ու դրա ղեկավարի պաշտոնական դիրքորոշման՝ Ադրբեջան են։ Եթե այդպես չէ, ապա ո՞րն է երաշխիքը, որ վաղը այդ մարդկանց կառուցած տները չեն անցնի թշնամու տիրապետությանը։ 

Սոցապնախարարությունից մեր հարցումներին տվել էին ամեն տեսակի պատասխան՝ փիլիսոփայական, տրանսցենդենտալ, գիտաֆանտաստիկ, տիեզերական, լղոզող, ցրող, խուսափողական, ու այդպես էլ չեն պատասխանել այդ պարզ հարցին՝ ինչո՞ւ եք մարդկանց խրախուսում տուն կառուցել հանձնվող տարածքներում, հանուն ինչի՞, կառուցեն, որ ի՞նչ անեն՝ թարմ-թարմ հանձնեն թշնամո՞ւն։ 

Ի դեպ, սոցապի հայտարարած ծրագրում ընդգրկված այդ սահմանամերձ տարածքների մեջ է մտնում նաև Արարատի մարզից Տիգրանաշեն համայնքը, որը նույնպես Նիկոլ Փաշինյանը համարում է անկլավ ու պատրաստվում է հանձնել Ադրբեջանին։

Բայց այստեղ ևս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հարգելի գործընկերները պատրաստ են աջակցել ՀՀ քաղաքացի հանդիսացող և գրանցված ամուսնություն ունեցող «մեր սիրելի հայրենակիցներին»՝ գնալ և պետության աջակցությամբ կառուցել իրենց տունը Տիգրանաշենում, որը ՀՀ տարածք չէ՝ ըստ Նիկոլ Փաշինյանի և պետք է հանձնվի թշնամուն։ Սոցապնախարարություն ուղարկած մեր վերջին՝ չորրորդ հարցմանը ահա այսպիսի պատասխան են տվել նախարարության լրատվական ծառայությունից․  ««Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ․ծրագրի» պայմանների համաձայն, եթե տան նախահաշիվը չի գերազանցում 16 մլն դրամը, ապա քաղաքացին որևէ ֆինանսական մասնակցություն չի ունենում տան կառուցման հարցում։ Երկրորդ հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ի թիվս հանրային իրազեկման աշխատանքների շրջանակում ընդգրկված մի շարք ոլորտային միջոցառումների, շարունակում է անդրադառնալ տվյալ ծրագրին ևս՝ քաղաքացիներին փոխանցելով ամբողջական տեղեկատվություն՝ ծրագրի պայմանների ու ընթացակարգերի վերաբերյալ՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի 842-Լ որոշումը»։

Բնականաբար, երաշխիքների և հանձնվող տարածքներում տուն կառուցելու տրամաբանության վերաբերյալ զրո անդրադարձ կա այս պատասխանում։ Կառավարության անդամ հանդիսացող Նարեկ Մկրտչյանի գլխավորած նախարարությունում, հավանաբար, հետևում են Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի մարզ կատարած այցին ու տեղյակ են, որ գնացել է Տավուշի բնակիչներին, այդ թվում՝ Ոսկեպարի ու Բաղանիսի սիրելի հայրենակիցներին համոզելու, որ պետք է հանձնել իրենց գյուղերը՝ հանուն չերաշխավորված պատերազմի։ Ուստի նորից՝ հերթական անգամ ուզում ենք հարցնել ԱՍՀ նախարարությանը՝ դուք ինչպե՞ս եք մարդկանց ուղարկում տուն կառուցել այն գյուղերում, որոնք ձեր կառավարության ղեկավարը պատրաստվում է հանձնել թշնամուն։ Դուք ինքներդ այդ տարածքներում տուն կկառուցեի՞ք։

Մենք հասկանում ենք, իհարկե, որ սոցապնախարարությունը այս պարագայում ընդամենը կատարող է, ոչ թե քաղաքական որոշում կայացնող, այն էլ՝ անվտանգային հարցերում, էլ չենք ասում՝ տարածքներ հանձնելու կամ, որ հեռու է այս կառավարությունից, տարածքներ գրավելու հարցերում։ Հասկանում ենք նաև, որ նախարարության լրատվական վարչությունն առավելևս չի կարող մեկնաբանել անվտանգային կամ քաղաքական բնույթի հարցեր, ու լրատվականը չի որոշում՝ որ տարածքներն են «հանձնվող», որ տարածքները՝ ոչ։ Բայց այդ լրատվականը հանդիսանում է կառավարության գերատեսչություններից մեկի խոսափողը, իսկ այս գերատեսչության ղեկավար նախարարն էլ հանդիսանում է կառավարության անդամ, քաղաքական թիմի ներկայացուցիչ, և առնվազն իր մոտ պիտի այդ հարցը առաջացած լինի այս ծրագիրը մեկնարկելուց առաջ։ 

Ի վերջո, քաղաքացին, որը դիմում է իրենց նախարարությանը՝ այս ծրագրից օգտվելու համար, վաղը հենց իրենց նախարարությունից է պատասխան պահանջելու, թե ինչպե՞ս եղավ, որ իրենց աջակցությամբ կառուցած տունը անցավ թշնամուն։ 

Վահե Մակարյան

«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել
Ամենադիտված