Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության մեջ փոխի կենսական մի շարք դրույթներ․ էդուարդ Շարմազանով
Blogէդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության մեջ փոխի կենսական մի շարք դրույթներ, որոնք դրված են մեր գիտակցության մեջ:
Դրանցից առաջինը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ դերն է, երկրորդը՝ ոչ ավանդական ընտանիքների կազմումը, որովհետև մեր Սահմանադրությամբ ընտանիք համարվում է տղամարդու և կնոջ միասնությունը:
Այս իշխանությունն է թույլատրել տրանսգենդերի մուտքը ԱԺ, հայ ավանդական ընտանիքի վրա ցեխ շպրտել: