«Սա նվաստացուցիչ էր». Alpha News-ի հարցումը՝ Փաշինյանի՝ Թուրքիա այցի վերաբերյալ
TVՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Alphanews.am-ը գրում է.
Alpha News-ը հարցում է անցկացրել Երևանի, ինչպես նաև Ռուսաստանի և հայկական Սփյուռքի բնակիչների շրջանում՝ պարզելու, թե ինչպես են վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա այցին և նախագահ Էրդողանի երդմնակալությանը նրա մասնակցությանը։
Հարցվածների մեծ մասը նշել է, որ վարչապետը չպետք է գնար Թուրքիա, քանի որ այն թշնամի երկիր է։
«Միանշանակ բացասական, շնորհավորանքները բավական էին, կարիք չկար գնալ այնտեղ։ Սա թշնամի երկիր է»,- ասել է երեւանցիներից մեկը։
«Ինչու՞ գնաց այսքան դժվարությունների հետևից, 44-օրյա պատերազմից հետո», «Նիկոլ Փաշինյանի մասին չեմ ուզում խոսել, ես նրան համարում եմ Ադրբեջանի պետական դրոշ, այլ բան չունեմ ասելու», «Դա նվաստացուցիչ էր», «Հայաստանն արժանի չէ նման առաջնորդի». այսպես է պատասխանել հարցվածների մեծ մասը։