Էրդողանն այսօր կդիմի թուրք ժողովրդին
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի կառավարությունը այսօր՝ նոյեմբերի 28-ին, հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, կքննարկի Սիրիայի հյուսիսում ծրագրված ցամաքային գործողությունը՝ ընդդեմ երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների:
Այդ մասին հայտնել է TRT հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։
Հեռուստաընկերության տվյալներով՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը լինելու են նախարարների կաբինետի օրակարգի գլխավոր թեմաներից մեկը։
Մասնավորապես, գնահատական կտրվի նոյեմբերի 20-ից Իրաքի և Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի կողմից իրականացվող օդային գործողությանը։
Ակնկալվում է, որ կառավարության նիստից հետո Էրդողանը ավանդական հեռուստաուղերձով կդիմի թուրք ժողովրդին, որում կխոսի այսօր ընդունված որոշումների մասին։