Ինչ է թաքցրած Պուտինի՝ զորակոչի մասին հրամանագրի 7-րդ գաղտնի կետում
Ուշադրության կենտրոնումՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ զորակոչի մասին հրամանագրի 7-րդ գաղտնի պարբերությունը թույլ է տալիս մեկ միլիոն մարդու զորակոչել։ Այս մասին հայտնում է Новая газета. Европа-ն՝ հղում անելով Կրեմլի աղբյուրին։ Ըստ աղբյուրի, որը զրուցել է նախագահի աշխատակազմի աղբյուրի հետ, սկզբում ցանկացել են զորակոչի մասին Պուտինի հրամանագրի ողջ տեքստը դնել «պաշտոնական օգտագործման համար» վերնագրի տակ։ Սակայն ավելի ուշ որոշել են թաքցնել միայն 7-րդ կետը՝ զորակոչվող մարդկանց թվի մասին։ «Թիվը մի քանի անգամ շտկվել է և ի վերջո կանգնել են մեկ միլիոնի վրա»,- մանրամասնել է զրուցակիցը։