Խոշոր հրդեհ Երևանում
Ուշադրության կենտրոնումԱնվճար Էլ. էներգիան արդեն հասանելի է բոլորին, անցե՛ք այս հղումով և համոզվեք ինքներդ՝ https://4q5w.short.gy/Solaron
Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի 11-րդ փողոցի 16-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Նուբարաշենի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ Ու մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են տան տերերն ու բնակիչները։ Այնուհետև ժամանած հրշեջները մարել են կրակը։
Տան ահագին հատված վերածվել է մոխրակույտի։