Արտակարգ դեպք Գեղարքունիքում. պայթեցրել են Սոթքի ոսկու հանքի աշխատակցի մեքենան
Ուշադրության կենտրոնումԳեղարքունիքի մարզում, մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։40-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում պայթյունի ձայն է լսվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում պարզվել է, որ ժամը 23։40-ի սահմաններում Լեռնագործների փողոցի 6-րդ շենքի բակում կայանված, 37-ամյա Արկադի Մարտիրոսյանին պատկանող Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենան պայթեցման միջոցով վնասել են։
Կայքի տեղեկություններով՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ա. Մարտիրոսյանն աշխատում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ Սոթքի ոսկու հանքում։
Ավելին՝ այստեղ