Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են


Մոսկվայի վերջնագիրը Հայաստանին․ կծիկը քանդվում է

Վերլուծություն

Lragir.am-ը գրում է.Խորհրդարանի ճեպազրույցներին իշխող կուսակցության պատգամավորների՝ քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանի դիպուկ բնորոշմամբ «քծնական շանտաժ» հիշեցնող ելույթները ՌԴ եւ ՀԱՊԿ պարտավորությունների կատարման վերաբերյալ հայկական մեդիա-վերլուծաբանական հայտնի հատվածի կողմից գնահատվեցին որպես հակառուսական։

Պետք է նշել, որ բավական «հակառուսական» էին նաեւ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ելույթները․ ճիշտ է, նրանք Ռուսաստան բառն առայժմ չեն արտաբերում հայտնի պատճառներով, սակայն նրանց ելույթների բովանդակությունը վերաբերում էր ՌԴ քաղաքականությանը։

Ինչ կատարվեց նոյեմբերի 14-16-ին՝ թերեւս արդեն պարզ է բոլորին այդ օրերի ռազմաքաղաքական իրադարձություններից եւ հայկական ու ռուսական կողմերի հայտարարություններից։ Ռուսաստանը Հայաստանին պարտադրում է սահմանազատման եւ խաղաղ պայմանագրեր։

Կրեմլի հայտարարություններից ու զլմ-ների հրապարակումներից պարզ է դառնում, որ Հայաստանը մերժել էր, այդ պատճառով էլ տեղի չէր ունեցել եռակողմ հանդիպումը։ Դրան հետեւեց Բաքվի հարձակումը, իսկ Պուտինը հրապարակավ հրաժարվեց պայմանագրային պարտավորությունների կատարումից։ Մոսկվայից պարզ ասվեց՝ սահմանազատում չկա, ուրեմն չկա պայմանագրային պարտավորություն։

Պայմանագրերի պարտադրման հանգամանքը եւ դրա մեխանիզմն արդեն պարզ են բոլորի համար, նմանապես պարզ է, որ Բաքվի հարձակումները պայմանավորված են Մոսկվայի առաջնորդությամբ ու երաշխիքով, այլապես Ալիեւը չէր գնա նման քայլի։ Կրեմլը այդպիսով վերջնագիր ներկայացրեց, որից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնել է ՌԴ առաջարկին։ Փաշինյանը խաղի մասնակի՞ց է, թե գործում է պարտադրանքի տակ՝ արդյունքի տեսակետից էական չէ։

Մոսկվան հետեւողական իրագործում է Հայաստանի դեմ իր ծրագիրը, հերթական փուլը աչքներիս առջեւ է, որով այն չի ավարտվելու։ Զուգահեռ, կրկին գործի են դրվել քարոզչական տարբեր հնարքները, ամենակարեւորը՝ հայերի ձեռքով, թեեւ դրանք Հայաստանում արդեն չունեն որեւէ ազդեցություն, ավելին՝ հակառակ արդյունք են ունենում։ Արժե այդ մասին խոսել, քանի որ սպասվում են նոր արհավիրքներ։

Ճեպազրույցների վերաբերյալ վերոհիշյալ օրինակը բավական է «կծիկը քանդելու» առումով։ Մի կողմ դնելով ներքին հանգամանքները, փաստացի հայտարարվում է, որ ՌԴ եւ ՀԱՊԿ պայմանագրային պարտավորությունների հիշատակումը համարվում է հակառուսականություն։ Այսինքն, այդպես հայտարարողները կո՞ղմ են պարտադրվող սահմանազատմանը։ Այդ տրամաբանությամբ, հակառուսականություն է նաեւ Արցախի կարգավիճակի պահանջը, քանի որ Կրեմլի պաշտոնական դիրքորոշումը հետեւյալն է՝ Արցախի հարցը լուծված է, Արցախը Ադրբեջանի տարածք է։ Ըստ այդմ, հակառուսականություն են 1921-ի պայմանագրերի, Կոլցո գործողության եւ այլնի հիշատակումները։

Կարելի է անվերջ շարունակել «հայ-ռուսական դարավոր բարեկամության» դրվագները, եւ կստացվի, որ Հայաստանի շահերի, հայկական իրավունքների ու պահանջների համալիրը հակառուսականություն է։ Ահա հայ-ռուսական քարոզչության արդյունքը եւ եզրահանգումը, ինչը հեռու չէ իրականությունից։

Դիմադրությունը կատակ բան չէ, առավել եւս՝ ներքաղաքական կոնյունկտուրա, այն անհնար է առանց քաղաքական հստակ գնահատականների ու պահանջների, որը պետք է ընդգրկի իրականությունն ամբողջությամբ։ Նման գնահատականների բացակայությունն ազատում է Հայաստանի դեմ ծրագրերի շահառուների ձեռքերը, լեգալացնում նրանց գործողությունները:

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում
Ամենադիտված