Դամասկոսը պահանջել է անհապաղ դուրս բերել թուրքական զորքերը
Ուշադրության կենտրոնումՍիրիայի իշխանությունները պահանջում են, որ Թուրքիան անհապաղ դուրս բերի իր զորքերը երկրի հյուսիսային շրջաններից: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադը: «Ես կարծում եմ, որ Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերը: Միջազգային հանրությունն, իր հերթին, պետք է աջակցի երկրի հյուսիսում օկուպացված տարածքների ազատագրմանն ուղղված Սիրիայի ջանքերին»,- նշել է Միկդադը: