ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Սպիտակի ոլորաններում մերկասառույց է Երկրաշարժ է գրանցվել ՀՀ որոշ ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Ռուբլու և դոլարի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ «Չորացած պառավ գեշոն ջերմ ու սրտագին ողջույններ է ուղարկում բոլոր ջահել-ջիվան գեղեցկուհիներին»․ Արմինկայի հեգնական գրառումը Հնարավո՞ր է մանկապարտեզները ևս փակվեն Զինվորականներն արտակարգ դրություն են հայտարարել Սուդանում և ցրել կառավարությունը Նոր հաղորդագրություն Արցախից Ուսանողից՝ աշխատակից․ IDBank-ն ամփոփում է IDream հերթական ծրագիրն ու հայտարարում հաջորդ փուլի մեկնարկը Մահացել է Վարշամ Թադևոսյանը


Արմեն Սարգսյանի ուղերձը՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հայաստանի անկախության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է․

«Սիրելի' հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության հարգելի' քաղաքացիներ,

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակը:

Լրանում է բարդ ու ճգնաժամային իրավիճակում, երբ առկա են բազում խնդիրներ ու մարտահրավերներ:

Լրանում է աղետաբեր պատերազմի տարելիցի նախօրյակին, հազարավոր երիտասարդների կորստի ցավի, գերության կամ անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների անորոշ ճակատագրերի, մեր հոգու և մարմնի չսպիացող վերքերի, ընդհատված երազանքների պայմաններում:

Լրանում է մի ժամանակ, երբ աշխարհի հետ միասին պարտադրված ենք դիմագրավել կորոնավիրուսի համավարակին:

Լրանում է մի ժամանակաշրջանում, երբ երկիրը մեր միասնական ուսի, մեր մտքի ու համատեղ ջանքի մեծագույն կարիքն ունի, երբ մեր ինքնությունն առավել խորությամբ հասկանալու և այն պաշտպանելու անհրաժեշտություն կա, երբ միասնականության ու միմյանց լսելու, հասկանալու, փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության, միմյանց ցավը կիսելու և միմյանց սատար լինելու խիստ կարիք կա:

30 տարի առաջ նույնպես, ինչպես այսօր, մեր ժողովրդի համար բարդ ժամանակահատված էր, և կրկին նույն հարցադրումը՝ կկարողանա՞նք հաղթահարել և ինչպե՞ս:

Եվ հաղթահարեցինք. 1991թ.սեպտեմբերի 21-ին իրականություն դարձրեցինք մեր բազմամյա երազանքը՝ Հայաստանի Հանրապետությունը հռչակեցինք անկախ պետություն:

Ընդ որում, ոչ ոք մեզ անկախությունը չնվիրեց: Մենք ինքներս ձգտեցինք, պայքարեցինք և հասանք: Հասանք ոչ միայն կամքի ու նվիրվածության, այլև մեր հայրենակիցներից շատերի կյանքի գնով:

Վերստին խոնարհվում եմ բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց զոհաբերեցին Հայաստանի անկախության, ինքնիշխանության, Արցախի ազատության և անվտանգության համար:

Խորին հարգանքս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել անկախության ձեռքբերման մեջ:

Սիրելի՛ հայրենակիցներ,
30 տարվա ընթացքում տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չենք կարողացել լիարժեք իրացնել անկախության ընձեռած հնարավորությունը, չենք կարողացել զարգացնել հաղթանակն ու հաջողությունը:

Կարծես թե դրա համար ամեն ինչ առկա էր՝ երազանքից մինչև գաղափար, ոգևորությունից մինչև կամք, անցյալի փորձից մինչև ապագայի ձգտում:

Մինչդեռ այսօր պարզվում է, որ ըստ արժանվույն չենք գնահատել այն, ինչ ունեինք: Ավելին, թերագնահատել ենք ինչպես ձեռքբերումները, այնպես էլ կորուստները: Մեր ոգին ծառայեցրել ենք ոչ այնքան իրական հաջողություն ստեղծելուն, որքան ցանկալի հաջողությամբ ուրախանալուն:

Շուրջ երեսուն տարի անց ստացած հարվածը, ցավոք, նոր պատերազմի տեսքով էր...

Այսօր միահյուսվում են մեր երկրի և ժողովրդի պատմությունը, ներկան և ապագան: Մենք պետք է դասեր քաղենք անցյալից: Միևնույն ժամանակ, չպետք է թույլ տանք, որ անցյալը կաշկանդի մեզ առաջ քայլել:

Մեր հայրենիքի կարեւորագույն խնդիրը մնում է և դեռ երկար ժամանակ լինելու է ազգային անվտանգությունը։ Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել մեր անվտանգության համակարգն ամրապնդելու համար: Առանց ուժեղ անվտանգության համակարգի չի կարող լինել ո՛չ զարգացում, ոչ էլ առաջընթաց:

Պետք է ավելի շատ ջանքեր ուղղենք մեր Հայրենիքի՝ Հայաստան ու Արցախի ապագային միտված զարգացմանը: Բայց նախ և առաջ պետք է իրականության մեջ, այլ ոչ թե զգացմունքային դաշտում գնահատենք ու գիտակցենք անկախ պետականության կենսական արժեքը:

Պետականությունը դառնում է իրողություն, երբ ապրում է մեր մեջ, մեր աշխատանքում, մեր կենսակերպում, մեր ընտանիքում, մեր մտածողության մեջ:

Մենք պետք է ունենանք ազգային և պետական հստակ օրակարգ, տեսլական և ծրագիր, որոնք պետք է նաև ուղղորդեն մեր գործողությունները մեր գործընկերների հետ շփումներում և ընդհանրապես միջազգային հարաբերություններում:

Մեզ անհրաժեշտ է ազգային ինքնության և պետականության խորին գիտակցում:

Անհրաժեշտ է միասնություն՝ Հայրենիքը դարձնելու անվտանգ, պաշտպանունակ, ուժեղ և բոլոր առումներով առողջ պետություն:

Անհրաժեշտ է համբերություն և այն բանի գիտակցում, որ դժվարությունները ժամանակավոր են, և մենք կարող ենք դրանք հաղթահարել:

Անհրաժեշտ է հեռատեսություն՝ անգամ ներկայիս իրավիճակում տեսնելու նոր հնարավորություններ:

Անհրաժեշտ է իրատեսություն, իրականության վերարժևորում. վերամեկնարկի կարիք ունի ոչ միայն պետությունը, այլև պետականության մեր զգացողությունը, այն կորցնելու հնարավոր վտանգի հետևանքների գիտակցումը:

Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և շարժվել առաջ՝
համերաշխության ու հանդուրժողականության, ազգային համաձայնության մթնոլորտում,
միմյանց աչքերին արժանապատվորեն, ուղիղ և ազնվորեն նայելու համարձակությամբ,
ձևականությունից, ամբոխահաճությունից հրաժարվելու և իրական քայլեր անելու հաստատակամությամբ,
Հայրենիքը՝ Հայաստանը և Արցախը, անվտանգ և բարգավաճ դարձնելու նպատակաուղղվածությամբ:

Պատմությունը հիշում է թե՛ պարտություննները, թե՛ հաղթանակները: Պետք է կարողանանք որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես հասարակություն ապրել այնպես, որ պատմությանը պարտադրենք մեր մասին վկայել միայն ձեռքբերումների և հաղթանակների միջոցով:

Անկախության տոնը միավորում է բոլորիս՝ Հայաստանից մինչև Արցախ ու Սփյուռք: Թող միասնության այս զգացումը մեզ օգնի հասնելու համազգային, համահայկական ու համապետական նպատակներին:

Աստված պահապան մեր Հայրենիքին և մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»:

ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Սպիտակի ոլորաններում մերկասառույց է Երկրաշարժ է գրանցվելՀնարավո՞ր է, արդյոք, լուծել խցանումների հարցը. «Փաստ»Հույսները ընկերներն ու բարեկամներն են. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը չի մարսում Գորիսում պարտությունը, ուզում են ռևանշի հասնելՈ՞վ է Մարդու իրավունքների պաշտպանի՝ իշխանության «սրտի» թեկնածուն. «Փաստ» «Հրապարակ». «Հայաստան» դաշինքը  կմասնակցի՞Պատվաստման գործընթացը չի համակարգվում, պարզապես խայտառակ վիճակ է. «Փաստ»Ավանեսյանը մեղմ ասած չի տիրապետում մասնագիտական կոմպետենցիաներին և աշխատանքային կարողություններին.Ռոբերտ ՀայրապետյանՊատվաստվեք կամ դիմակ կրեք, դե կամ էլ ինչպես որ կորոշեք, միայն թե մի թերագնահատեք այս աղետը, որ հասնելու է բոլորին.Նարինե ՄանուկյանԱռաջարկում եմ Փաշինյանին մոտ օրերս հանդիպում անցկացնել ոչխարների հետ.Վազգեն Սաղաթելյան Էսքան անգործունակ ու ապիկար, էսքան անպատասխանատու ու տգետ չի կարելի լինել, պարզապես չի կարելի. Ռոբերտ ՀայրապետյանՈւզում եմ շնորհակալություն հայտնել Inecobank CJSC-ին՝ իմ շահերը բարձր մակարդակով սպասարկելու համար. Կարո Ղուկասյան Պարոնայք սպաներ, պատիվ ունեմ.Տիգրան ԱբրահամյանՀՀ որոշ ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Ռուբլու և դոլարի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲՀնարավո՞ր է մանկապարտեզները ևս փակվեն Զինվորականներն արտակարգ դրություն են հայտարարել Սուդանում և ցրել կառավարությունըՆոր հաղորդագրություն Արցախից Ուսանողից՝ աշխատակից․ IDBank-ն ամփոփում է IDream հերթական ծրագիրն ու հայտարարում հաջորդ փուլի մեկնարկը Մահացել է Վարշամ Թադևոսյանը Բուհերը կանցնեն հեռավարի. առողջապահության նախարարության առաջարկը՝ ԿԳՄՍՆ-ին Ադրբեջանի իշխանությունները Քաշաթաղի շրջանում հեռուստառադիոհեռարձակումն ապահովող աշտարակ են գործարկելԱնհետ կորել է հայտնի դերասանուհի Սվետլանա ՍվետլիչնայանՄիշտ կարծում էի, որ դեռ կհասցնեմ ամբողջությամբ շնորհակալ լինել իրեն. Աշոտյան Հաջորդ տարվանից ՀՀ-ում ծնված ամեն 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը կտրամադրվի ամսական 50 հազար դրամ Կդադարեցվի Երևանի, Հրազդանի և Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք Քասախ գյուղի սկզբնամասում Նիվան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածելՈրոտանի մոտ տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետի մոտ իրանական բեռնատարների հերթ էԷլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 6 մարզերում Հաշվի առնելով պատերազմի վտանգը, դեռ 4 տարի առաջ, ձեռնամուխ եղանք Արցախում ճգնաժամային կենտրոն հիմնելուն. Տիգրան Աբրահամյան Վարդենիսից 5 ամիս առաջ անհետացած ժամկետային զինծառայողից որեւէ նորություն չկա Ինչ իրավիճակ է Կութ գյուղում. Կութի համայնքապետը մանրամասնում էԾանր ժամանակներ են, վստահ եմ սա էլ կանցնի. Վազգեն Սաղաթելյան24 ժամ ջուր չի լինելուԵրևանում Nissan-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են․ իրավիճակը լարված է Ռուբլու և դոլարի փոխարժեքը կտրուկ փոխվել էԱդրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածելՏԵՍԱՆՅՈՒԹ. Ներգրավվել են գրեթե բոլոր զորատեսակները. ի՞նչ է կատարվում հանրապետության հարավում Մի քանի դպրոց անցել են հեռավար ուսուցման2 օր ջուր չի լինելուԱրտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդնավակայանումԱնահիտ Ավանեսյանը նոր հայտարարություն է տարածելՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2354, մահվան՝ 40 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 295 368 է, մահվան դեպքերինը՝ 7271 Ջերմաստիճակը կտրուկ կնվազի. Եղանակը ՀայաստանումԵրկար ժամանակով գազ չի լինելուԵրևանի Բաղրամյան պողոտայում 6 ավտոմեքենա է բախվել իրար․ կան տուժածներՏեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում Ford-ը բախվում դեղատան և խաղալիքների սրահի դռներին
Ամենադիտված