«Շուրջ 10 ամիս 4 օր հավատում էինք, որ զանգը վերջինը չէր, որ նա ողջ է, բայց․․․»․ 44-օրյա պատերազմում զոհվածի քույր Զոհված զինծառայողների ծնողների եւ հարազատների բողոքի ակցիան՝ Հանրապետության հրապարակում. ուղիղ Հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումներ են մեկնարկել Նուբար Աֆեյանը «Moderna» պատվաստանյութ նվիրելու առաջարկ արե՞լ է․ ԱՆ-ն հերքում է, Նունե Ներսիսյանը՝ պնդում Ռուբլու և դոլարի փոխարժեքը կտրուկ փոխվել է Եգոր Կրիդը հրաժեշտ է տվել Արցախում թշնամու կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել. ՊԲ Ռուսական ORSIS ընկերությունը կրկին զենք կմատակարարի Հայաստանին Իրենց չափից դուրս լկտի են պահել, զենքերով հարվածել են մեքենային. Որոտանում ադրբեջանցիները կանգնեցրել են զինվորներին հաց տանող մեքենան Քիչ առաջ, ի շարս ԱԺ այլ պատգամավորների, հաշվիս վրա ՀՀ պետական բյուջեից փոխանցվել է 381420 դրամ գումար. Գեղամ Մանուկյան


Պատվիրել են իրագործել 6 անձանց սպանություններ․ ԱԱԾ բացահայտումը

Ուշադրության կենտրոնում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև պատվերով, շահադիտական նպատակով, հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու, երկու կամ ավելի անձանց սպանության նախապատրաստությունը կազմակերպելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։

Կատարված համակողմանի և արդյունավետ քննության ընթացքում ձեռք է բերվել փոխկապակցված, հավաստի և բավարար ապացույցների համակցություն առ այն, որ սպանությունների պատվիրատուն ապօրինի կերպով ձեռք է բերել և հանցակցի հետ նախնական համաձայնությամբ պահել է հրազեն ու ռազմամթերք, ինչպես նաև հանցակցին, այդ թվում՝ նյութապես շահագրգռելու միջոցով, պատվիրել է իրագործել 6 անձանց սպանություններ, իսկ իր մյուս հանցակցին հանձնարարել է օժանդակել նշված 6 անձանցից 2-ի սպանությունների իրականացմանը:

Մասնավորապես.

ՀՀ քաղաքացին ստանձնել է կազմակերպել ՀՀ մեկ այլ քաղաքացու սպանությունը՝ դրա կատարումը պատվիրելով հանցակցին, և նրան տվել է 10.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև՝ իր կողմից նախապես ապօրինի ձեռք բերված հրազենը և փամփուշտները: Հանցակիցն անվերապահորեն կատարել է նրա ցուցումներն ու Երևան քաղաքում թիրախավորված անձին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նշված հրազենով դիմահար կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ սպանությունն ավարտին չի հասցրել, քանի որ նկարագրված հրազենային վիրավորումը ստանալուց հետո թիրախավորված անձին հաջողվել է խույս տալ հետագա կրակոցներից:

Չբավարարվելով արդյունքով՝ սպանությունն ավարտին հասցնելու և հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով պատվիրատուն ցուցում է տվել հանցակցին շարունակել վերահսկել նշված անձի տեղաշարժը և առաջին իսկ հնարավորության դեպքում իրականացնել նրա սպանությունը:

Թիրախավորված մյուս անձանց տեղաշարժը վերահսկելու և սպանություններ իրագործելու նպատակով՝ պատվիրատուն հանցակցի համար Երևան քաղաքում վարձակալել է բնակարան, նրա համար գնել ավտոմեքենա, հոգացել  նրա կենցաղային ծախսերը, տրամադրել քողարկման և անճանաչելի դառնալու համար նախատեսված շպարման պարագաներ, ատրճանակներ, այդ թվում՝ ինքնաշեն ատրճանակ-ինքնաձիգ: 

Թիրախավորված անձանց դիակները սպանությունից հետո հուղարկավորելու և այդ կերպ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով պատվիրատուն հանցկացի հետ քննարկել ու Կոտայքի և Արմավիրի մարզերում ընտրել են համապատասխան վայրեր:

Այնուհետև, պատվիրատուի կողմից տրված ցուցումների համաձայն և նրա կատարած դերաբաշխմամբ, հանցակիցները հետևել են թիրախավորված անձանց տեղաշարժին, պլանավորած հանցագործությունը նախապատրաստելու կամ կատարելու ընթացքում բացահայտվելու հնարավորությունը բացառելու նպատակով ուսումնասիրել են նշված անձանց բնակության վայրերում տեղադրված տեսանկարահանող սարքերի առկայությունը, շենքի մուտքին աննկատ մոտենալու ճանապարհները, որի ընթացքում պատվիրատուին պարբերաբար հաղորդել են նրանց հետ գտնված անձանց և տեղաշարժի երթուղու վերաբերյալ տվյալներ, սակայն այս պարագայում ևս սպանություններն իրենց կամքից անկախ հանգամանքներով ավարտին հասցնել չեն կարողացել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում:

2021 թվականի հուլիսի 27-ին քրեական գործը՝ երեք անձի մասով մեղադրական եզրակացությամբ, դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հետևողական և անզիջում պայքար է տանելու հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության, դրանց գործադրմամբ կյանքի և առողջության, ինչպես նաև կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների խափանման, կանխման և բացահայտման ուղղությամբ, շարունակելու է ձեռնարկել գործուն միջոցառումներ՝ անձի, հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Արդեն հասել են մեր տան մեջ մեր երեխաներին ահաբեկելուն». Արթուր ՂազինյանԱրթուր Վանեցյանը ստացած պարգևավճարը փոխանցել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոնինՀայկական սպորտի զարգացումն ու առաջընթացը մեզ համար առաջնային նպատակներից է. Գ․ Ծառուկյան«Շուրջ 10 ամիս 4 օր հավատում էինք, որ զանգը վերջինը չէր, որ նա ողջ է, բայց․․․»․ 44-օրյա պատերազմում զոհվածի քույր Զոհված զինծառայողների ծնողների եւ հարազատների բողոքի ակցիան՝ Հանրապետության հրապարակում. ուղիղ Հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումներ են մեկնարկել Նուբար Աֆեյանը «Moderna» պատվաստանյութ նվիրելու առաջարկ արե՞լ է․ ԱՆ-ն հերքում է, Նունե Ներսիսյանը՝ պնդում Ռուբլու և դոլարի փոխարժեքը կտրուկ փոխվել էԱրցախում թշնամու կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել. ՊԲ Ռուսական ORSIS ընկերությունը կրկին զենք կմատակարարի Հայաստանին Իրենց չափից դուրս լկտի են պահել, զենքերով հարվածել են մեքենային. Որոտանում ադրբեջանցիները կանգնեցրել են զինվորներին հաց տանող մեքենան Քանաքեռում բախվել են Opel Astra-ն ու Volkswagen Passat-ը. վերջինս բախվել է ծառին, կան վիրավորներ (լուսանկար) Քիչ առաջ, ի շարս ԱԺ այլ պատգամավորների, հաշվիս վրա ՀՀ պետական բյուջեից փոխանցվել է 381420 դրամ գումար. Գեղամ Մանուկյան Սեպտեմբերի 20-ին, ժամը 17:00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները Խորվաթացի զույգի հուզիչ սիրո պատմությունը հայ ջութակահարի անչափ գեղեցիկ ելևէջների ներքո Ջուր հավաքեք Թուրքիան կրկին սպառնացել է Հայաստանին Բժիշկներ նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվել. «Ժողովուրդ» Քիչ առաջ տեղեկացանք, որ ԱԺ պատգամավորները պարգևավճար են ստացել. Իշխան Սաղաթելյան Կորոնավիրուսի 759 նոր դեպք է հաստատվել, մեկ օրում մահացել է 26 մարդ Բժիշկներին հաջողվել է փրկել 7-րդ հարկից ընկած 6-ամյա աղջնակի կյանքը Գերեվարված Մարալ Նաջարյանը դարձյալ հայրենադարձվել է Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանից արագ արձագանքի է սպասում. Զախարովա Տղերքին տարավ մատաղ արեց, ի՞նչ ներողություն. զոհվածի մայրը՝ Փաշինյանին. «Հրապարակ» Հայ-ադրբեջանական համաձայնագրի դետալները հայտնի են. «Հրապարակ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում Նիկոլի արկածները Դուշանբեում (տեսանյութ) Երեխայի ընտանիքի անդամները պետք է պատվաստվեն, եթե ուզում ենք, որ մեր երեխաները դպրոց գնան․ Գամկրելիձե Ադրբեջանցիները Որոտանի հատվածում ՀՀ քաղաքացիական բնակիչների անձնական տվյալներ են հավաքում․ ՄԻՊ Ռուսաստանը պատրաստվում է հարձակմանԲժիշկներ նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվել. «Ժողովուրդ»ՔՊ խմբակցությունում թևերի են բաժանվել. ովքեր են գլխավորներն ու մեկուսացածները. «Ժողովուրդ»Վախենամ, որ այս կապիտուլյացիան դավաճանության հետևանք է. Կոլերով«Հրապարակ».Մեղրիում ամենաթույլ թեկնածուն ՔՊ-ական Արարատ Թումանյանն է«Հրապարակ».Արցախում շինաշխատանքներին վերջին օրերին իրանական անձնագրերով անձանց են ներգրավել.կասկածներ կան որ ադրբեջանցիներ ենՂազինյանի փաստարկված հարցն ու Փաշինյանի ջուրծեծոցին․ տեսանյութՊետությունը լիովին կորցրել է դիմադրողականությունը․ Էլիզաբեթ ՊետրոսյանՌուբլու և դոլարի փոխարժեքը կտրուկ փոխվել էԵրկրաշարժ ՀայաստանումՕրը սկսվեց անհայրենիք սրիկայի պատվերով հերթական ապատեղեկատվական գրոհով Սերժ Սարգսյանի վրա. Աշոտյան Իրադրությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռիսկեր է պարունակում մեր երկրների անվտանգության համար. Պուտին ՊՆ-ն կտրականապես հերքում է Ուղտասարի բարձունքի հանձնումը Ադրբեջանին Հրատապ. Ուխտասարի բարձունքը հանձնվեց թշնամուն. տելեգրամյան ալիքներ Մեծամասշտաբ զորավարժություն՝ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների ընդգրկմամբ Խուճապի չմատնվել. ԱԻՆ-ը տեղեկացնում էԱմանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատվեցին Խայտառակվել մինչև վերջ. ՀԱՊԿ նիստին Հայաստանի ԱԽ քարտուղարի դիմաց Կոլումբիայի դրոշն է դրվել Գազամատակարարումը կդադարեցվի Արարատ Միրզոյանին հաջողվել է մեկնել Տաջիկստան. Նա արդեն Դուշանբեում է 15-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած
Ամենադիտված