Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են «Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից


Հայկական բանակը Երասխում անակնկալի բերեց ոչ միայն Ադրբեջանին. Սա ցույց է տալիս, որ բանակը վերականգնվում է

Ուշադրության կենտրոնում

Շատ վերլուծաբաններ կարծում են, որ Երասխի հատվածում հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունն ուղիղ կապ ուներ Ալիև-Պուտին և դրանից առաջ Փաշինյան-Պուտին հանդիպման հետ: Ըստ այդմ, սահմանին վիճակը լարելով Ալիևը փորձել է Պուտինի հետ հանդիպումից շատ ավելին պոկել, սակայն դա նրան չի հաջողվել, քանի որ Երասխում Հայաստանի զինված ուժերը կոշտ են արձագանքել, ինչը բավականին անսպասելի է եղել Բաքվի համար: Ադրբեջանը ըստ էության, չի կարողացել կրկնել Սև լճի սցենարը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը, ով նշեց. «Հայկական բանակը Երասխում անակնկալի բերեց ոչ միայն Ադրբեջանին, այլև մյուսներին: Սա նշանակում է, որ մեր բանակը վերականգնվում է, վերակազմակերպվում է: Դա նշանակում է, որ ՀՀ ռազմաքաղաքական իշխանությունն արդեն իրեն վերագտնում է պարտությունից հետո: Ես բազմիցս եմ ասել, որ էդ պարտվածի սինդրոմից երկիրը և նաև ամբողջ ժողովուրդը պետք է դուրս գա, պարտավոր է դա հաղթահարելու, այլապես մենք ոչ բարեկամ ունենք, ոչ ընկեր: Կարևորն այն է, որ մենք ունենք պետականություն, որը Քոչարյան կոչվածը մեր ձեռքից չկարողացավ վերցնել»:

 

Շիրինյանը նկատեց, որ ընդհանրապես, եթե հայ ժողովրդի ռազմաքաղաքական պատմությունը նայենք, եթե չի եղել դավադրություն, չի եղել ներքին ոսոխ ու 5-րդ շարասյուն, հայ զինվորականի դեմը դժվար է առնելը. «Երկրորդ համաշխարհային պատերազմը նայեք, հերոսների թվով 4-րդ տեղում ենք, այն դեպքում, երբ դա ոչ մեր երկրում է եղել, ոչ էլ մեզ համար էր: Եթե այս գիտակցությունը վերականգնվի, մենք բոլոր հարցերը կլուծենք»:

Հարցին, թե ինչո՞ւ հատկապես Երասխում է հակառակորդը սրում իրավիճակը, նա պատասխանեց. «Երասխը հայկական պետականության ողնաշարը կազմող Հյուսիս-Հարավ մայրուղու կենտրոնն է: Իսկ դա համաշխարհային այն երթուղին է, որը մենք ուզում ենք ունենալ՝ Հնդկաստան-Իրան-Սյունիք-Արարատյան դաշտ- Աշոցքով դեպի Բաթում: Սա միջազգային մայրուղի է, որի կառուցման հարցում ոչ միայն ԵՄ-ն ունի կոնկրետ հետաքրքրություն, այլ նաև այնպիսի մի երկիր, ինչպիսին Հնդկաստանն է: Դրա համար Ադրբեջանն ուզում է դա իր վերահսկողության տակ ունենալ, իսկ Ռուսաստանի համար դա պրոբլեմային է, որովհետև տապալվում է իր պանթուրքիստական քաղաքականության ադրբեջանական մտահղացումը»:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Երասխում լարվածությունն առնչություն ուներ Պուտին-Ալիև և Պուտին-Փաշինյան հանդիպումների հետ, քաղաքագետն արձագանքեց. «Եվ այո, և ոչ: Այո, ժամանակային առումով համընկել է, իսկ դինամիկան ցույց է տալիս, որ հենց Մոսկվայի հետ հարց է լինում, ադրբեջանա-ռուսական տանդեմը ինչ-որ միջոցներ է ձեռք առնում: Բայց նաև ոչ, որովհետև սա ռազմավարական խնդիր է, իսկ ռազմավարականը ժամանակային սահմանափակման հետ կապ չունի:

Ռուս որոշ գործիչներ ասում են՝ Ռուսաստանը սլավոնաթյուրքական ձուլվածք է, ուրիշ ոչինչ: Այդ իմաստով Պուտինն ինքը եվրասիացի է: Դրա համար 100 տարուց ավելի է ռուսական քաղաքականությունը թուրքական շեղում ունի: Այստեղ մեծ քաղաքականություն է իրականացվում, բայց հայկական կողմը պետք է միշտ զգա տեր իր տարածքին ու պատմությանը»:

Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըՀայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց
Ամենադիտված