Ում պատճառով 44 օրյա պատերազմում Իրանը չօգնեց Հայաստանին. մի տհաս հայտարարության հետքերով
ՎերլուծությունԻմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, ով, ի դեպ, իշխանության հոտն առնելուն պես քավորի կուսակցությունից թռավ կապիտուլյանտի գիրկը, ԱԺ-ից հայտարարեց, որ Իրանը ահաբեկչական երկիր է, որից հետո հայ-իրանական հարաբերությունները փչացան: Հայաստանը փորձել է բազմաթիվ անգամներ զենք խնդրել Իրանից, սակայն վերջինս մերժել է մի երկրի, որի պատգամավորը Հայկ Կոնջորյանն է:
Պատկերացրեք, թե ինչքան զենք կարող էր Իրանը մեզ հատկացնել ու քանի զոհվածի կյանք կփրկեինք, եթե նրա նմանները չփչացնեին ամեն բան, տհաս, անմակարդակ հայտարարություններով չհարամեին հայ - իրանական հարաբերությունները:
Ի դեպ, նման հայտարարությունների պատճառով անգամ քննարկումներ են եղել Հայաստանում Իրանի դեսպանության գործունեության շարունակականության նպատակահարմարության մասին, սակայն գործընթացը կանգնեցվել է, քանի որ Ազգային ժողովը լուծարվել է և հավանականություն կա, որ ընտրություններից հետո երկրում նոր որակի իշխանություն կարող է ձևավորվել, ով հարգում է իր հարևանների սուվերենությունը:
Արմեն Սիմոնյան