Նիկոլ Փաշինյանն ամենավերջին նորությունները հայտնեց. բանակցություններին միացել են 102-րդ բազայից, կարևոր արձանագրում է եղել
Ուշադրության կենտրոնումԵս ուզում եմ ձեզ հետ կիսվել ամենավերջին տեղեկություններով: Այսօր բանակցություններն ընդհատվել են, շարունակությունը տեղի կունենա վաղը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ադրբեջանցիների կողմից մեր տարածք ներխուժելու հարցի մասին:
Փաշինյանն ասաց, որ այսօր բանակցություններին միացել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչ՝ իրենց աշխատանքային քարտեզներով. «Շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել, որ մեր քարտեզներն ու ռուսական ռազմաբազայում առկա քարտեզներն աներկբա են դարձնում սահմանի, սահմանային գծերի, կոորդինատների վերաբերյալ մեր պնդումները»,-ասաց նա:
Ավելին՝ այստեղ