Արմեն Սարգսյանը դիմեց ՀՀ սահմանադրական դատարան Երևանում գեներալի դուստրը մահացել է կրծքավանդակին ստացած հրազենային վնասվածքից. Նոր մանրամասներ «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու Մեր Լևոնն էլ չկա. կորոնավիրուսից մահացել է Լևոն Որսկանյանը Նիկոլ Փաշինյանը խոսել է Պուտինի հետ վերջին հանդիպման մասին Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ Կիևը պատրաստվում է դիվերսիոն գործողությունների․ WarGonzo Նիկոլն այլևս փաստացի դավաճան է ու հայրենակործան․ Արտակ Զաքարյան Խոշոր հրդեհ Հրազդան քաղաքում Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ


Պարտվածի սինդրոմը․ ինչու՞ է Հայաստանում ծաղկում հակասեմիտիզմը

Վերլուծություն

Detaly.co.il-ը գրում է, որ Երևանում վերջին ամիսներին արդեն երրորդ անգամ են պղծել Հոլոքոստի զոհերի հիշատակի հուշարձանը։ Ի՞նչ է տեղի ունենում այդ երկրում։ Ինչու՞ է գլուխ բարձրացրել հակասեմիտիզմը։ Հայաստանը 30 տարի աճեցրել է Առաջին ղարաբաղյան պատերազմում կրած հաղթանակը և գտնվել սեփական անպարտելիության խաբկանքների ներքո։ Հենց այդ պատճառով էլ ներկայիս կրած պարտությունը հասարակության համար շոկային է և լրիվ անսպասելի։ Չկարողանալով հասկանալ և ընդունել թշնամու ռազմական, տեխնոլոգիական առավելությունները և, որոշ առումներով, նաև սեփական պետության վարչական ձախողումը ուժեղ, հարուստ և զարգացած թշնամու հետ դիմակայության մեջ, ներկայումս հայ հասարակությունը ինտենսիվորեն փնտրում է ներքին և արտաքին թշնամիներ: Ընդ որում, այդ ջախջախիչ պարտության պատճառների հուսադրող բացատրություն, առաջին հերթին, գտնում են արտաքին միջամտության մեջ:

Դավաճանության գաղափարը ևս ակտիվորեն քննարկվում է քաղաքական էլիտայի շրջանակներում: Արդյունքում շատ հայեր պատերազմում իրենց պարտության հիմնական պատճառներից մեկը համարում են Իսրայելի կողմից Ադրբեջանին մատակարարվող բարձր տեխնոլոգիական զենքերը: Հոգեբանորեն պարտության բուն փաստը հասարակության համար ավելի հեշտ է ընդունել միայն ստոր թշնամու ձեռք բերած իսրայելական «գերզենքերով», որը կարողացել է կոտրել խիզախ հայ զինվորների Արցախի հերոսական պաշտպանությունը: Չճանաչված Արցախի նախագահը կոպիտ հայտարարել է, որ Իսրայելն է մեղավոր տարածաշրջանում «հայկական նոր ցեղասպանության» համար: Հենց այդ ենթատեքստն է հանգեցրել Հայաստանում հակասեմիտական տրամադրությունների աճին: Իսկ տեղի հրեական համայնքը, ինչպես հաճախ է պատահում, Հայաստանում դիտվում է արտաքին քաղաքականության պրիզմայով: Միջազգային սոցիոլոգիական հետազոտությունները առանց այդ էլ, համեմատած հարևանների հետ, արձանագրել են հակասեմիտիզմի տարածման բարձր մակարդակ Հայաստանում։ Բացի դա, վերջին տարիների Ադրբեջանի ու Իսրայելի ռազմական համագործակցությունը առավել էր վատթարացրել իրավիճակը։ Իսկ ներկայումս էլ կապված վերջին պատերազմի արդյունքների հետ առաջացել է բացասական զգացմունքների ժայթքման նոր ֆոն։ Դեռ պատերազմի երկրորդ օրն էր առաջին անգամ պղծվել Հոլոքոստի զոհերի հուշարձանը։ Ավելի ուշ փորձ էր արվել կրակի մատնել այն, իսկ պղծման ամենավերջին գործողությունը առավելագույնս է ցույց տվել հրեաներին ներկայացվող մեղադրանքները․ հուշարձանին գրվել է, որ «ձեր ձեռքերը արյան մեջ են» և նշվել է այն սպառազինությունը, որը Իսրայելն է մատակարարել Ադրբեջանին։

Ներկայումս հայաստանի հրեական համայնքը նշում է, որ իր շուրջը զգում է լարվածություն, չնայած առայժմ ոչինչ տեղի չի ունեցել։ Բացի այդ ամենը, Հայաստանում ակտիվորեն փնտրում են ներքին թշնամիների։ Դա կարելի է հասկանալ վերջին տարիներին երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացների համատեքստում։ 2018 թվականին Հայաստանում զանգվածային բողոքի ցույցերը իշխանության են բերել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որը վճռական էր իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ: Քաղաքացիական հասարակությունը ակտիվորեն ներգրավվել էր բարեփոխումների գործընթացին ոգեշնչված կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի հույսերից: Բայց պատերազմում պարտությունը փոխել է ամեն ինչ: Բնակչության ճնշող մեծամասնությունը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և քաղաքական ակտիվիստները հիասթափված են գործող կառավարությունից (չնայած երբեմն տարբեր պատճառներով): Փաշինյանի կողմից «նոյեմբերյան հայտարարությունը» ստորագրելը համարվել է կապիտուլյացիա: Դրանից հետո առաջին շաբաթներին կառավարությունը դատապարտված էր թվում, բայց ներկայումս Փաշինյանի մոտալուտ հեռանալու հավանականությունը փոքր-ինչ նվազել է, չնայած նա գիտակցում է, որ կառավարությունը կորցրել է լեգիտիմությունը բնակչության աչքում:

Չնայած զանգվածների հիասթափությանը, Փաշինյանի իշխանությունը պահելը պայմանավորված է երկու հիմնական գործոններով: Նախ, Հայաստանում իրավաբանորեն դժվար է հեռացնել ներկայիս պետության ղեկավարին: Արտահերթ ընտրությունները հնարավոր են եթե վարչապետը կամավոր հրաժարական տա, և խորհրդարանը երկու անգամ չկարողանա հաստատել նրա փոխարինողի թեկնածությունը։ Երկրորդ հերթին չկա այլ ընդդիմություն բացի «նախկիններից», իսկ հայերի մեծամասնությունը նրանց իշխանության վերադառնալը չի համարում քաղաքական ճգնաժամից դուրս գալու ընդունելի ելք: Այսպիսով, եթե ընդդիմության հիմնական խնդիրը հենց ընդդիմության բնույթն է, ապա իշխող կուսակցության հիմնական խնդիրը ուժեղ առաջնորդների բացակայությունն է, բացի անձամբ Նիկոլ Փաշինյանից: Իսկ նրա համար դա ոչ միայն քաղաքական գոյատևման, այլ ազատության և ապագա ճակատագրի համար պայքար է, ինչը նրան ստիպում է պահպանել իշխանությունը: Միևնույն ժամանակ, ինչպես փորձագետների, այնպես էլ մարդկանց շրջանում գերակշռում է այն կարծիքը, որ ապագա վարչապետի թեկնածությունը համակարգվելու է Մոսկվայում, և քվեարկությունը դառնալու է ձևականություն: Այն համոզմունքը, որ երկրի հաջորդ ղեկավարը պետք է գոհացնի Կրեմլին, բառացիորեն գերակշռում է հասարակության մեջ: Ներկայումս հայաստանյան ընդդիմության մեջ գերակշռում է այն կարծիքը, որ առասպելական «հավաքական Արևմուտքն» է գժտեցրել Հայաստանին Ռուսաստանի հետ, և տեղի քաղաքացիական հասարակությունը, որը աջակցել է Փաշինյանին, դարձել է «քավության նոխազ»: Շրջանառվում են թեզեր նենգ «Սորոսի» կործանարար գործունեության մասին: Այն կարծիքն է, որ հենց նրանց գործունեությունն է իբր Ռուսաստանին հեռացրեց Հայաստանից, ինչն էլ հանգեցրել է պատերազմական աղետի: Իսկ Ջորջ Սորոսի և իր «ազդեցության գործակալների» հասցեին ուղղված քննադատությունը հեշտությամբ է ստանում հակասեմիտական երանգ: Հայ հասարակությունը ճնշված է, ցնցված, հիասթափված, հակված է թշնամիներ որոնել ու պատրաստ է Ռուսաստանին լիակատար ենթարկվել: Այդ համատեքստը ծայրաստիճան բարենպաստ է «վհուկների որսի» համար, ինչը գրեթե անխուսափելի է հնարավոր իշխանափոխությունից հետո: Նման մթնոլորտում հայ հրեաները կարող են ուժեղ ճնշման ենթարկվել:


Սուրեն Սիմոնյան

Pressmedia.am

Արմեն Սարգսյանը դիմեց ՀՀ սահմանադրական դատարան Երևանում գեներալի դուստրը մահացել է կրծքավանդակին ստացած հրազենային վնասվածքից. Նոր մանրամասներ Մաս 7. Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի) «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու Մեր Լևոնն էլ չկա. կորոնավիրուսից մահացել է Լևոն Որսկանյանը Նիկոլ Փաշինյանը խոսել է Պուտինի հետ վերջին հանդիպման մասին Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ Կիևը պատրաստվում է դիվերսիոն գործողությունների․ WarGonzo Նիկոլն այլևս փաստացի դավաճան է ու հայրենակործան․ Արտակ Զաքարյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց Խոշոր հրդեհ Հրազդան քաղաքում Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ Երկրի գերագույն գլխավոր կլոունը այ այսպես զբաղեցնում էր «հպարտ» քաղաքացուն․ Վիտալի Մանգասարյան. Տեսանյութ Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Արցախից տեղեկացնում են. Խուճապի չմատնվելՄահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ կան վիրավորներՈրդու մահից հետո կինը դրսում է քնել Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Այսօր հարթակ դուրս կգան գերծանր քաշային ծանրորդները Կրակոց Աբովյան քաղաքում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղա Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 650 նոր դեպք, մահացել է 15 մարդ Նոյեմբերյանցի Արթուր Ամիրաղյանի` Պոտոյի սխրանքը (Տեսանյութ)6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում Ավտովթար Տավուշի մարզում. վիրավորների մեջ կան երեխաներ Ազատ Արշակյանի վիճակը ծանր է Ռոտերդամում մեկնարկել են «Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպման աշխատանքները Կրակոցներ Երևանի Կիլիկիա թաղամասում. ժամանել է Երևանի ոստիկանապետը Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի «Մանդատացավը» չպետք է մթագնի մեր բանականությունը. հերիք է «փրկիչներ» հռչակենքՏեսանյութ. Նորաստեղծ փոքր ու միջին ձեռնարկությունները պետք է 3 տարի ազատվեն հարկերից. Խաչիկ Ասրյանժամանակն է, որ ավելի շատ ուշադրություն դարձնենք պրագմատիկ քաղաքական ուժերին Նորաստեղծ փոքր ու միջին ձեռնարկությունները պետք է 3 տարի ազատվեն հարկերից. Խաչիկ Ասրյան ԳՇ պետն ու ՊՆ նախարարը պետք է կանգնեն ժողովրդի առաջ և պատասխանեն նրանց հարցերինԿրկին՝ կոտրած տաշտակի առջև․ Մանե Գևորգյանը պետք է հեռանա․ «Ժողովուրդ»Միևնույնն է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորն իրենց աթոռները պահելն է․ «Փաստ»«168 ժամ»․ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Նիկոլ Փաշինյանին «Հրապարակ»․ Եթե ֆորսմաժոր չլինի, ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին և, ամենայն հավանականությամբ, մենակԴոլարի փոխարժեքն առաջիկայում կհասնի 550-ի». «Փաստ»«168 ժամ»․ Փաշինյանի համար շատ ավելի վտանգավոր են ներքին, քան արտաքին թշնամիները․ եթե առաջինները սպառնալիք են նրա անձնական իշխանությանը, ապա արտաքին թշնամիները սպառնում են «ընդամենը» երկրինԲաբայանի «էպոպեան». «Փաստ»Հրապարակ.տուգանք հրապարակային հայհոյանքի համարԻ՞նչ մեսիջ է հղում Արթուր Վանեցյանը քաղաքական դաշտին. «Փաստ»Կրթությունն ունի ռազմավարական նշանակություն. Պլեխանովի անվան համալսարանում բացվեց «Հեռանկարային հետազոտությունների» լաբորատորիա (տեսանյութ)Հաղթանակն էլ, պարտությունն էլ ժողովրդի ու պետության համար են. պետք է ինքնակազմակերպվել և զարգանալ. Արման ՎարդանյանՏեսանյութ․ Նիկոլ VS Խաչիկ. Յո՞ երթաս, հայ ժողովուրդՆախագիծը վտանգում է հայ ազգի կապիտալը գոյությունը և նպաստում է հայ ազգի կապիտալի արտահոսքին․ «Երրորդ ուժ»Գ.Ծառուկյանը գործակցության հուշագիր է ստորագրել ՌԴ օլիմպիական կոմիտեի նախագահ Ս. Պոզնյակովի հետ Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում (լուսանկար)
Ամենադիտված