ՀՀ որևէ ղեկավար նման բարձր վարկանիչ չի ունեցել, ինչքան՝ այսօր ունի Նիկոլ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
Ուշադրության կենտրոնումՎազգեն Մանուկյանը հին աճպարար է, որովհետև իշխանությունը որևէ «պլանկա» բարձրացնելու խնդիր չունի: Վազգեն Մանուկյանը իր քաղաքական կարիերան ևս մեկ անգամ ավարտել է, ուղղակի իրեն չեն ասում հիմա, որ իր տրամադրությունը չփչանա: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա նշեց, որ թե՛ Վազգեն Մանուկյանը, և թե′ իրեն սատարող ուժերը գտնվում են ցայտնոտային իրավիճակի մեջ և չգիտեն, թե ինչ անեն. «Վազգեն Մանուկյանն այսօր բալաստ է ընդդիմադիր ուժերի համար: Իրենք փորձում են ամեն կերպ տարանջատվել: Իրենք իրարամերժ հայտարարություններ են անում և իրենց վրա չեն վերցնում պրն Մանուկյանի ասածները»,- նշեց Ալեն Սիմոնյանը:
Ավելին՝ այստեղ