Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Ուշադրության կենտրոնումԱրցախում խաղաղապահ առաքելության ներկայացուցիչները մարդասիրական օգնություն են տրամադրել Ասկերանի շրջանի մի շարք բնակավայրերի բնակիչներին:
Այս մասին կարդում ենք Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրությունում, որտեղ ասված է, որ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցաբար՝ ռուսական խաղաղապահ առաքելությունը նպաստում է կյանքի պայմանների բարելավմանն ու սոցիալական ենթակառուցվածքների վերականգնմանը:
Բնակիչների եւ տեղական ինքնակառավարման մարմինների դիմումի հիմքով ռուս խաղաղապահները մարդասիրական օգնության շրջանակում խմելու ջուր են հասցրել Ասկերանի շրջանի մի քանի բնակավայրեր՝ Խնաբադ, Նախիջեւանիկ, Վարդաձոր, որոնցում ջրամատակարարման խնդիր կա: Նշվում է, որ այս համայնքներում տեւական ժամական ջրամատակարարման խնդիր է եղել, իսկ խմելու ջրի ջրհորները՝ դատարկ:
Բացի այդ, խաղաղապահ առաքելության ինժեներական ստորաբաժանումներն օգնում են վերականգնելու ճանապարհային երթեւեկությունը, սոցիալական օբյեկտների եւ բնակելի տների էլեկտրամատակարարումը, ջեռուցումը: Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ապահովվում է սնունդի եւ առաջին անհրաժեշտության պարագաների անվտանգ մատակարարումը հեռավոր բնակավայրեր: «Խաղաղապահ ուժերը նախատեսված են նաեւ տեղի բնակչությանն օգնելու համար:
Ավելին՝ այստեղ