Կորոնավիրուսի երկրորդ ալիք, կամ 1237 անպատասխան հարց
ՎերլուծությունՀայաստանում` մայիսի 1-ին տասնօրյակում, կորոնավիրուսային նույն պատկերն էր, ինչ ներկայումս: Վարակվածների թիվը գերազանցում էր 300-ը: Սրանից մեկ ամիս անց առոջապահության նախարար Արսեն Թորոսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին կորոնավիրուսի պիկի մասին, մեկօրյա վարակվածների թիվը գերազանցեց 800-ը: Դեռ մայիսի վերջին կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցում էր 6000-ը, ներկայումս այն գերազանցում է 48 հազարը:
Եթե հիշենք, որ շուրջ մի քանի ամիս է, ինչ իշխանությունները հասարակության նախապատրաստում են կորոնավիրուսի երկրորդ ալիքին, իսկ եվրոպական պետություններում, կարծես թե, դա արդեն իսկ կա, ապա կարող ենք ենթադրել, որ երկրորդ ալիքը, ըստ նախկին սցենարի, կլինի առավելագույնը նոյեմբերի առաջին տասնօրյակում:
Pressmedia.am-ը կապ հաստատեց առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանի հետ, ով ասաց, որ առողջապահության նախարարության փակ աշխատանքը հնարավորություն չի տալիս կանխատեսումներ անել, թե ինչ սցենարի սպասենք: Ըստ մասնագետի, ոչ կարելի է բացառել երկրորդ ալիքի ի հայտ գալը, ոչ էլ հերքել:
Բժիշկ Հայկ Մանասյանը, ով մշտապես ուսումանասիրում է միջազգային փորձը, Pressmedia.am-ին ասաց, որ մեզ երկրորդ ալիքը չի ապառնում, այդ խնդրին բախվում են այն երկրները, որոնք գնացել են լոքդաունի: Թվերի կտրուկ բարձրացումը բժիշկ Մանասյանը կապեց միայն ուսումնական հաստատությունների վերաբացման հետ: Ըստ Հայկ Մանասյանի, թվերը կրկին կնվազեն հոկտեմբեր ամսին: Խորհուրդ տվեց հետևել Շվեցարիայի փորձին, ասում է՝ Հայաստանը և Շվեցարիան գնում են նույն սցենարով:
Ըստ մասնագետների վերլուծության, եթե մեզ լոքդաուն պե՞տք չէր, ապա ինչու՞ է հիմա ողջ երկրի տարածքով կարանտին հայտարարված, իսկ նախարարը կոչ էր անում անցնել գիտակցված լոքդաունի: Ի՞նչ կտար այն մեզ, և ի՞նչ տալիս կարանտինային ռեժիմը՝ 48 000-ից ավելի վարակակիր և անպատասխան մնացած 1237 հարց՝ մահվան ելքով:
Լաուրա Ղազարյան