Ինչպե՞ս են վարձատրվելու հեռավար դասավանդող ուսուցիչները
Ուշադրության կենտրոնումԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին նոր հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգի վերաբերյալ։ Հրամանը ուժի մեջ է մտել հունիսի 15-ին։ Կ Ա Ր Գ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԵՌԱՎԱՐ (ԴԻՍՏԱՆՑԻՈՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության (այսուհետ' հեռավար կրթություն) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են դրա կիրառման դեպքերը: 2. Հեռավար կրթությունը կրթական ծրագրի իրականացման ձև է, որի շրջանակներում անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և ուսուցչի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով և հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընթացքում կարող է կիրառվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով և դեպքերում՝ որոշակի ժամկետով։ 3. Հեռավար կրթության հիմքը կազմում են տեղեկատվական տեխնոլոգիաները և հեռահաղորդակցության միջոցները: Թույլատրվում է տեղեկատվական և հեռահաղորդակցային տարբեր տեխնոլոգիաների զուգակցումը: II. ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ 4. Հեռավար կրթություն կարող են կազմակերպել հանրակրթական հիմնական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունները (այսուհետ' ուսումնական հաստատություն), ինչպես նաև կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) ենթակայությամբ գործող Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն ՊՈԱԿ-ում գործող հեռավար ուսուցման կենտրոնը (այսուհետ' ՀՈՒԿ):
Ավելին՝ այստեղ