Լիբանանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ. Իսրայելի ԱԳ նախարար Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են Մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով Վրաստանը արտաքսել է ավելի քան 50 օտարերկրացու Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Զելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ


Ինչն է եղել Նորատուսում փոխմարզպետի որդու սպանության պատճառը. նոր մանրամասներ

Հասարակություն

Հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում կրակոցներ են արձակվել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայի ղեկին գտնվող, Նորատուս համայնքի բնակիչ 29-ամյա Հայկ Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ: Ստացած վնասվածքներից Հ. Հակոբյանը մահացել է: Սպանվածը Գեղարքունիքի մարզպետի առաջին տեղակալ, Նորատուսի նախկին համայնքապետ Անդրանիկ Հակոբյանի որդին է: ՀՀ քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հարուցվել է քրեական գործ` սպանության եւ ապօրինի կերպով զենք կրել, պահելու հատկանիշներով: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է նորատուսցի 20-ամյա բնակիչ Մեխակ Հարությունյանը, ով ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը: Նախաքննությունը շարունակվում է: ArmLur.am-ին դեպքի մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Այսպես, Նորատուսում շրջանառվող լուրերի եւ վարկածների համաձայն՝ կատարվածը որակվում է ոպրպես վենդետա: Ասել է, թե երիտասարդները չպարզաբանված խնդիրներ են ունեցել: Ըստ այդմ՝ գյուղում խոսում են այն մասին, որ սպանվածը ինչ-որ տարաձայնություններ է ունեցել կասկածյալի հոր՝ Արտակ Հարությունյանի հետ, նրանց միջեւ օրեր առաջ թեժ վիճաբանություն է եղել, սակայն հարցերը վերջնականապես չեն պարզաբանվել: Հոր եւ Հայկ Հակոբյանի միջեւ տեղի ունեցածի մասին տեղեկացել է տաքարյուն երիտասարդը եւ որոշել «սաստել» հոր ախոյանին: Եվ դեպքերը ողբերգական ընթացք են ունեցել: Մեխակ Հարությունյանը ըստ նախնական տեղեկությունների՝ երկու կրակոց է արձակել Հակոբյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով 29-ամյա երիտասարդը մահացել է: Ի դեպ, նորատուսցիները հիշում են, որ ժամանակին կատարվածի կիզակետում հայտնված երկու ընտանիքները շատ մտերիմ են եղել: Թե ինչ սեւ կատու է անցել, հայտնի չէ: Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ սպանված Հ. Հակոբյանը հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող նորատուսցի եղբայրներ Ալիկ  Արա Բանդուրյանների քեռու որդին էր: Նորատուսում որպես նախնական վարկած էր շրջանառվում այն մասին, որ տեղի ունեցածը նախորդ տարվա նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության շարունակությունն էր: Ասել է, թե հետքերը տարել են այնտեղ: Սակայն այս վարկածն իրավապահներն այնքան էլ արժանահավատ չեն համարում, քանի որ նոյեմբերի 13-ի դեպքի բոլոր հանգամանքները, ըստ ամենայնի, բացահայտված են: Հիշեցնենք, որ այդ օրը գեղեցկության սրահում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներից սպանվել էին Երեւանի բնակիչներ, 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ Մուշեղ Մուշեղյանը, եւս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ հատվածում։ Սույն գործով մեղադրանք է առաջադրվել հինգ անձի՝ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկին, նրա ընկերոջը Բդոյին, Չարբախցի Գեղամին (Պետրոս Ղազարյանին) եւ նրա երկու ընկերներին։ Առաջադրված մեղադրանքը կալանավորված Ալիկ Բանդուրյանը չի ընդանել եւ հրաժարվել է ցուցմունք տալ։ Դե իսկ հիմա մնում է սպասել, ինչ կպատմի եւ կներկայացնի իրավապահներին ներկայացած 20-ամյա կասկածյալը: Տաթեւ Հարությունյան 

Մանհեթենի կենտրոնում 37-հարկանի շենքի փլուզման սպառնալիք է առաջացել. տարհանվել են մարդիկ ութ շինություններիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի ԳրենլանդիանՄարին Լը Պենը հայտարարել է, որ 2027 թվականին առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնումԸմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոնՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասելԲաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալինԻտալացի գործարարը հայտնվել է քննության տակ՝ հետաքննող լրագրող Սիգֆրիդո Ռանուչիի տան մոտ տեղի ունեցած պայթյունի գործովՀզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր Կամենդատյան Արգենտինայի կամային հաղթանակը Եգիպտոսի նկատմամբ՝ 3:2Մալայզիայում ֆուտբոլիստը մահացել է կայծակի հարվածիցՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն, նա Մ20 Եվրոպայի չեմպիոնն էԵրասխահուն բնակավայրում գյուղացու աճեցված բերքը հողին է հավասարեցվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԷրդողանը հույս ունի Թրամփի հետ լուծել թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրներըՎարդավառը գալիս է՝ լի տոնական ակտիվություններով և վառ տրամադրությամբ․ ՈՉ ՈՔ ՉՈՐ ՉԻ ՄՆԱԼՈՒԿատարը պահանջել է, որ Իրանը դադարեցնի նավագնացությանը սպառնալը տանկերի վրա հարձակումից հետոՀայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքըԻ գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիԿիևյան կամուրջը կարո՞ղ էր փլուզվել․ ե՞րբ կբացվի կամուրջըԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանԴատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքըՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըԴիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԼիբանանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ. Իսրայելի ԱԳ նախարար Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանՄասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակովԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՎրաստանը արտաքսել է ավելի քան 50 օտարերկրացու Ռուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանՁեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Զելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված