Հալեպում գրեթե հինգ տարի անց վերաբացվել է Կարեն Եփփե ճեմարանը (ֆոտո)
ՀասարակությունՀալեպում վերաբացվել է Կարեն Եփփե ճեմարանը։ 2012-ին Հալեպի պատերազմական վիճակի վատթարացումից հետո Նոր Գյուղում գտնվող ազգային Կարեն Եփփե ճեմարանը շարունակական հրթիռակոծումների թիրախ դարձավ:
Ճեմարանականները ստիպված հեռացել էին իրենց վարժարանից եւ ուսումնական կյանքը շարունակել ավելի ապահով վայրում՝ Սուլեյմանիեի Գյուլպենկյան վարժարանում։
Հալեպի «Գանձասար» պարբերականի փոխանցմամբ, Հալեպում խաղաղության վերահաստատումից հետո ճեմարանականները հնարավորություն են ստացել հինգ տարի անց այցելել ճեմարան։ Աշակերտները մաքրել են պատերազմի թողած հետքերը, բարեկարգել են տարածքը։

