Մամ, պապ դուք ինձ համար թուլություն… տղադ կգա ու դուք կժպտաք նորից…
ՀասարակությունՖեյբուքյան իմ ընկերն է Էդգար Նարայանը: Փորձում եմ ինչ որ բան գտնել նրա գրառումների մեջ ու հասկանալ նրան: Չեմ գտնում. միայն շնորհակալական ու շնորհավորանքի զուսպ բառեր են: Դեկտեմբերի 26-ին տեղադրել է վերջին տեսահոլովակը՝ «Աղոթք զինվորի» վերնագրով: Բառերի մեջ ուզում եմ գտնել նրա հուզաշխարհը… Երկու տարի ապրելու եմ ուրիշ կյանք…Պահպանիր հայ մորը, իսկ մենք կպահպանենք մեր մայրերի անդորրը.. մամ, պապ դուք ինձ համար թուլություն… Տղադ կգա ու դուք կժպտաք նորից… Այս բառերն այնպե՜ս լավ են ներկայացնում Էդգարի հուզաշխարհը: Էդգարը, Sputnik Արմենիան է հաղորդում, վաղը պետք է արձակուրդ գար Երևան… Ընտանիքն ու հարազատները սրտատրոփ սպասում էին նրան: Մամ, պապ դուք ինձ համար թուլություն… Տղադ կգա ու դուք կժպտաք նորից… Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:
Հասմիկ Բաբաջանյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am