Ադրբեջանական զինված ուժերը կորցրեցին եւս մեկ զինծառայող. Արծրուն Հովհաննիսյան
ՀասարակությունԱդրբեջանական Զինված ուժերը կորցրեցին եւս մեկ զինծառայող: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Facebook-ի իր էջում գրառում է արել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ այս գիշեր տեղի է ունեցել նախօրեի ադրբեջանական սադրանքի տրամաբանական զարգացումը. հայկական ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացրել, ինչի արդյունքում հակառակորդն ունեցել է եւս 4 կորուստ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ի առավոտյան, Տավուշի մարզի Չինարի գյուղից հարավ-արեւելք տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ էր նախաձեռնել, ինչի հետեւանքով ունեցել էր մինչեւ 7 զոհ: