Ժամեր հետո տեսեք ինչ է սպասվու ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻՆ
ՀասարակությունԱյսօր Տաուտատիս վիթխարի աստերոիդը կանցնի Երկրից աստղագիտական քառորդ միավոր հեռավորությամբ: Գիտնականների ուշադրությունը երկնային մարմնի վրա կսեւեռվի ոչ թե այն պատճառով, որ այն վտանգավոր է, այլ տիեզերական մարմնին հատուկ արտասովոր պտույտի պատճառով, փոխանցում է «Էխո Մոսկվի»-ն:
Տաուտատիսը, որը 1989 թվականին կեսդարյա մոռացությունից հետո գիտնականների համար «վերաբացահայտել» է ֆրանսիացի աստղագետ Քրիսթիան Փոլասը, իր երկարավուն ձեւի պատճառով համեմատում են գետընկույզի հետ: Տիեզերական մարմնի երկարությունը 5 կմ է: Երբեմն այն նույնիսկ փոքր մոլորակ են անվանում:
Ենթադրվում է, որ Տաուտատիսը կազմավորվել է երկու առանձին մարմիններից, որոնք ինչ-որ պահի «միաձուլվել» են: Նրա ուղեծրի փոքր թեքության եւ պտույտի ընդամենը մոտ 4 տարի ժամանակահատվածի հետեւանքով Տատուատիսը հաճախ է մոտենում Երկրին, ամենամոտ տարածությունը գրանցվել է 2004 թվականին: