Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1300 կրակոց. ԼՂՀ ՊԲ
ՀասարակությունԴեկտեմբերի 29-ի եւ լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր հրաձգային զինատեսակներից եւ դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անհրաժեշտ դեպքերում դիմելով նաեւ պատասխան քայլերի, ՊԲ-ի դիրքապահ ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը եւ հստակորեն կրում մարտական հերթապահություն: