2016-ի 11 ամիսների ընթացքում Հայաստանի հարկային եւ մաքսային ծառայությունները 0.4 տոկոսով շատ են հավաքել
Հասարակություն2016-ի 11 ամիսների ընթացքում Հայաստանի հարկային եւ մաքսային ծառայությունները 973.1 մլրդ դրամ են հավաքել։ Այս մասին դեկտեմբերի 29-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, աել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը։
Նրա խոսքով՝ 2015–ի նույն ամիսների համեմատ, աճը կազմել է 0.4 տոկոս։ 739.1 մլրդ դրամ հավաքել են հարկային մարմինները, 234 մլրդ դրամ՝ մաքսային մարմինները։ Ընդ որում, հարկայի մարմինները 5 տոկոսով ավելի շատ են հավաքել, իսկ մաքսայինները՝ 12 տոկոսով ավելի քիչ։ ՊԵԿ–ի գնահատմամբ՝ դա պայմանավորված է տնտեսական ակտիվության դանդաղելու եւ Հայաստանի ապրանքաշրջանառության կրճատման հանգամանքով ։