Չինարիի գյուղապետը հարձակման մասին
ՀասարակությունՏավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը, անդրադառնալով վաղ առավոտյան հակառակորդի ոտնձգություններին, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին գյուղում ամեն ինչ խաղաղ է, ավելին ասել չի կարող:
«Ես զինվորական չեմ, ոչինչ չեմ կարող ասել, ես ընդամենն իմ քաղաքացիների համար եմ պատասխանատու, ու կարող եմ միայն ասել, որ գյուղում խաղաղ է այս պահին»,-ասաց գյուղապետը:
Նշենք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։
Ըստ պաշտոնական տեղեկատվության ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ ԶՈւ երը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները»,–գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: