Վարչապետը պահանջում է կասկածելի փաստաթղթեր ունեցողների թոշակները չհաշվեգրել
ՀասարակությունՀայաստանում թոշակային ստաժը պետք է հաշվեգրվի միայն արժանահավատ փաստաթղթերով: Այս մասին դեկտեմբերի 29-ին՝ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, Աշխատանքի նախարարության սոցապահովման ծառայությանը եւ Ազգային արխիվին հանձնարարել է ստեղծել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն: Նույն նպատակով Կարապետյանը հանձնարարել է աշխատել քաղաքացիների աշխատանքային գրքույկների թվայնացման ուղղությամբ: Աշխատանքի եւ ֆինանսների նախարարություններին հանձնարարվել է բացահայտել ոչ արժանահավատ փաստաթղթերով թոշակի հաշվեգրման դեպքերը եւ նրանց ապագայում հանել: