Հայաստանում պլանավորվում է 129 մլն դոլար արժողությամբ 6 արեւային էլեկտրակայան կառուցել
ՀասարակությունՀայաստանում պլանավորվում է 129 մլն դոլար արժողությամբ 6 արեւային էլեկտրակայան կառուցել։ Այս մասին ասված է արեւային էլեկտրակայանների շինարարության ներդրումային ծրագրում, որը հավանություն է ստացել դեկտեմբերի 29-ին կառավարության նիստում։
Ծրագրով նախատեսվում է 110 ՄՎտ արեւային կայաններ կառուցել Թալինում, Գագարինում, Մեծ Մասրիկում, Դաշտադեմում եւ Մերձավանում։
Ներդրումային ծրագրի իրականացման նախապատրաստությունն իրականացնում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ֆոնդը ՀԲ 2 մլն դոլար դրամաշնորհային միջոցներով։