Դեպք Չարենցավանում. ննջասենյակում գտել են 57-ամյա քաղաքացու դին
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 10.30-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակում հայտնաբերել 57-ամյա Զ. Ղ.-ի դին: