Արմավիրի մարզադահլիճում պտտաձողի վրա կախված երիտասարդի են հայտնաբերել
ՀասարակությունԱրմավիր քաղաքի հունահռոմեական ըմբշամարտի մարզադահլիճում 22-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել: Այս լուրը հաստատեցին Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից: Երիտասարդը պարանով կախված է եղել պտտաձողի վրա: Ըստ նախնական վարկածի` նա ինքնասպան է եղել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: