Լիբանանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ. Իսրայելի ԱԳ նախարար Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են Մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով Վրաստանը արտաքսել է ավելի քան 50 օտարերկրացու Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Զելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ


Ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին կտրվի տաք սնունդ եւ առաջին բուժօգնություն. ԱԻՆ-ը հատուկ հենակետեր է բացել

Հասարակություն

Դեկտեմբերի 29-ից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունն աշխատելու է ուժեղացված ռեժիմով, սակայն ձյան առատ տեղումներն արդեն հասցրել են բազմաթիվ խոչընդոտներ ստեղծել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ՝ մարզերում:

ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի հանձնարարականով՝ ուշադրության կենտրոնում են հատկապես հանրապետական ճանապարհներին արգելափակված քաղաքացիները:

Արագ եւ արդյունավետ օգնություն ցուցաբերելու նպատակով դեկտեմբերի 27-ից ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերում ծավալվել են ժամանակավոր հենակետեր: Շարժական հենակետերում ծառայություն է իրականացնում 6 փրկարար, ովքեր ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն են ցուցաբերում՝ տրամադրելով տաք սնունդ եւ առաջին բուժօգնություն:

Շուրջօրյա հենակետերը ծավալված են՝

• Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածի միջնամասում՝ Տաթեւի վանքի մոտ (մոտակայքում կա նաեւ զինվորական հոսպիտալ)

• Արագածոտնի մարզի Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 93-րդ կիլոմետրում՝ Գեղարոտ համայնքի մոտ: Այս պահին այնտեղ մի վրան է ծավալված եւ մեկ շինություն, որոնք համարվում են մեկ տեղամաս

• Գեղարքունիքի մարզի Սեւան-Մարտունի ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին՝ Նորատուս համայնքի մոտ:

Հենակետերի տեղանքի ընտրությունը քննարկվել է մարզային փրկարարական վարչության պետերի հետ, որոշում է կայացվել վրանները ծավալել ձնաբքի, մերկասառույցի, արգելափակման իմաստով ամենավտանգավոր հատվածներում: Անհրաժեշտության դեպքում նախարարությունը պատրաստ է նման վրաններ ծավալել նաեւ մյուս մարզերում:

Արագ ծավալվող, մետաղական եւ պնեւմատիկ հենաձողերով, երկշերտ ծածկով վրանները հագեցած են մարդկանց ժամանակավոր պատսպարման, ցուրտ եղանակին ջերմությամբ եւ տաք սննդով ապահովելու միջոցներով:

Վրանները ջրակայուն են եւ հագեցած են տուժածներին՝ տվյալ պարագայում ցրտահարության ախտանիշով քաղաքացիներին, առաջին օգնություն ցուցաբերելու բոլոր հնարավորություններով: Այն հնարավոր է ծավալել 3-5 րոպեի ընթացքում: Մեկ վրանը կարող է բուժօգնություն ցուցաբերել միաժամանակ երկու տուժածի, իսկ տաք սննդից եւ հյութերից կարող են օգտվել ավելի մեծ թվով քաղաքացիներ:

Վրաններում մարզային փրկարարական վարչության աշխատակիցները շուրջօրյա  ծառայությունն իրականացնում են հերթափոխով, անհրաժեշտության դեպքում փրկարարական աշխատանքներին կարող են միանալ նաեւ լրացուցիչ ուժեր:

Նշենք, որ դեկտեմբերի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հերթապահություն են իրականացնելու ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը եւ մարզային վարչությունների բոլոր պետերը:բ

Մանհեթենի կենտրոնում 37-հարկանի շենքի փլուզման սպառնալիք է առաջացել. տարհանվել են մարդիկ ութ շինություններիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի ԳրենլանդիանՄարին Լը Պենը հայտարարել է, որ 2027 թվականին առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնումԸմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոնՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասելԲաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալինԻտալացի գործարարը հայտնվել է քննության տակ՝ հետաքննող լրագրող Սիգֆրիդո Ռանուչիի տան մոտ տեղի ունեցած պայթյունի գործովՀզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր Կամենդատյան Արգենտինայի կամային հաղթանակը Եգիպտոսի նկատմամբ՝ 3:2Մալայզիայում ֆուտբոլիստը մահացել է կայծակի հարվածիցՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն, նա Մ20 Եվրոպայի չեմպիոնն էԵրասխահուն բնակավայրում գյուղացու աճեցված բերքը հողին է հավասարեցվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԷրդողանը հույս ունի Թրամփի հետ լուծել թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրներըՎարդավառը գալիս է՝ լի տոնական ակտիվություններով և վառ տրամադրությամբ․ ՈՉ ՈՔ ՉՈՐ ՉԻ ՄՆԱԼՈՒԿատարը պահանջել է, որ Իրանը դադարեցնի նավագնացությանը սպառնալը տանկերի վրա հարձակումից հետոՀայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքըԻ գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիԿիևյան կամուրջը կարո՞ղ էր փլուզվել․ ե՞րբ կբացվի կամուրջըԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանԴատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքըՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըԴիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԼիբանանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ. Իսրայելի ԱԳ նախարար Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանՄասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակովԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՎրաստանը արտաքսել է ավելի քան 50 օտարերկրացու Ռուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանՁեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Զելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված