Լիբանանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ. Իսրայելի ԱԳ նախարար Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են Մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով Վրաստանը արտաքսել է ավելի քան 50 օտարերկրացու Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Զելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ


Արման Վարդանյան. «Երկրի ապագայով մտահոգ մարդիկ պետք է միավորվեն»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Միասնություն» համազգային շարժման մուտքը հայաստանյան քաղաքական դաշտ շռնդալից էր: «Փաստը» որոշեց անցնող տարին ամփոփել «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանի հետ:

– Պարոն Վարդանյան, արդեն երկու ամսից ավելի է, ինչ հայաստանյան հասարակական–քաղաքական դաշտում գործունեություն է ծավալում «Միասնություն» համազգային շարժումը: Գործունեության ո՞ր փուլում եք հիմա:

– Այո, ինչպես նշեցիք, արդեն երկու ամիս է, ինչ ստեղծվել է «Միասնություն» համազգային շարժումը, և այս երկու ամիսների ընթացքում այն իր հաստատուն տեղն է գրավել Հայաստանի Հանրապետության հասարակական–քաղաքական դաշտում: Ես սա ամենևին պատահական չեմ համարում, քանի որ առաջին' մեր հռչակած քաղաքական սերնդափոխության գաղափարը այսօր շատերն են կիսում, բոլորը հոգնել են 25 տարի շարունակ նույն դեմքերից, նույն խոսքերից, նույն գործելակերպից: Մարդկանց պետք են փոփոխություններ, ռեալ փոփոխություններ: Միասնությունը սերնդափոխության շարժում է, սերունդ, որն այսօր պատրաստ է լիարժեք պատասխանատվություն ստանձնել երկրի կառավարման գործում:

Մեր աշխատանքները շարունակվում են բարձր տեմպով, այս օրերին ես, որպես շարժման համակարգող խորհրդի ղեկավար, ակտիվ հանդիպումների մեջ եմ, քննարկումներ ենք ունենում քաղաքական դաշտի տարբեր ուժերի, տարբեր անհատների հետ, իսկ առաջիկայում ավելի կհստակեցնենք խորհրդարանական ընտրություններին մեր մասնակցության ձևաչափը:

– Խոսեցիք խորհրդարանական ընտրություններից, ի՞նչ ձևաչափով եք պատրաստվում մասնակցել ընտրություններին:

– Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ենք դաշինքային ձևաչափով: Դաշինք, որը լինելու է գաղափարական, դաշինք, որը միավորելու է մարդկանց, ովքեր կարող են երկրում դրական փոփոխություններ իրականացնել, իրենց ուժն ու եռանդը նվիրել մեր պետության հզորացման ու զարգացման գործին: Մենք վստահ ենք, որ համազգային միասնության դեպքում մեզ համար անլուծելի խնդիրներ չեն կարող լինել: Դրա համար էլ մենք նախաձեռնում ենք հասարակական–քաղաքական լայն կոնսոլիդացիա, մենք կողմնակից ենք լայն համախմբման, մեծ նախընտրական դաշինքի ձևավորման, որին կմիանան հին ու նոր սերնդի բոլոր այն ուժերը, ում համար թանկ է համազգային միասնության գաղափարը: Միասնությունը ուժի և ինտելեկտի շարժում է: Միասնության դեպքում մեր Արցախը, մեր հայրենիքը կլինի ավելի պաշտպանված, Սփյուռքի կառույցները՝ ավելի ամուր, մենք' ավելի անվտանգ ու անխոցելի: Հետևաբար, ինչո՞ւ չլինենք միասնական:

– Բայց այսօր քաղաքական դաշտը խիստ պառակտված է, հատկապես՝ ընդդիմադիր դաշտը, ինչպե՞ս եք պատկերացնում, հնարավո՞ր է բոլորին միավորելը:

– Նախ, սկսեմ նրանից, որ անհնարին ոչինչ չկա, եթե կա առողջ գաղափար, հետևողականություն և մեծ հավատ: Ընդդիմությունը պառակտված է, քանի որ այսօրվա ընդդիմադիր դաշտը իրար մեջ է խնդիրը տեսնում, միմյանց անձնավորված քննադատությունների վրա է իր ողջ էներգիան ու ռեսուրսը ծախսում: Դրա համար էլ իշխանությունը միշտ մնում է մրցակցությունից դուրս: Առաջիկա ընտրությունների նախաշեմին մենք պատրաստվում ենք հանդես գալ նախաձեռնությամբ, պայմանավորվել, որ ընդդիմադիր դաշտում գործող ուժերը միմյանց հանդեպ ցեխ չշպրտեն, անձնական վիրավորանքներ չհասցնեն: Մեր երկրում քաղաքական պայքարը պետք է տեղափոխվի քաղաքակիրթ, ծրագրային ու գաղափարական դաշտ: Այդ գործում պատասխանատվության ամենամեծ բաժինը, բնականաբար, ընկնում է իշխանության ուսերին: Իշխանությունը նույպես պետք է գիտակցի, որ երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի, ընտրությունների որակի համար նախևառաջ ինքն է պատասխանատու: Այս ընտրությունները պարտավոր են հաղթահարել իշխանության և հասարակության միջև ձևավորված անվստահության մեծ անդունդը, իշխանության լեգիտիմության խնդիրը: Այլապես, հերթական, ամեն գնով հաղթելու մոլուցքով առաջնորդվելով, ատելություն ու թշնամանք սերմանելով' մենք ոչնչի չենք կարող հասնել: Ընդհակառակը, կկորցնենք ամեն ինչ:

– «Միասնությունը» իր գործունեությամբ նոր շունչ հաղորդեց քաղաքական գործընթացներին. մասնագիտական քննարկումներ, կլոր–սեղաններ, հանդես եկաք մի քանի հեղափոխական գաղափարներով՝ բանակի հետ կապված, որը լայն և դրական արձագանք ստացավ հանրության շրջանում: Ի՞նչ սպասել ապագայում:

– Այո, մեր հրապարակային գործունեության հենց սկզբից մենք հայտարարեցինք, որ ստեղծելու ենք հանրային հարթակներ, կազմակերպելու ենք մասնագիտական քննարկումներ, որովհետև նոր գաղափարները կարող են ծնվել միայն առողջ քննարկումների ու բանավեճային մշակույթի պայմաններում: Այդ կլոր–սեղանները մեծ արձագանք գտան հանրության շրջանում, փորձագիտական դաշտում, քանի որ մեր հետապնդած նպատակներից մեկը Հայաստանում առողջ քաղաքական դիսկուրս ձևավորելն է, բոլոր կարող ուժերի երկրի կառավարմանը մասնակից դարձնելն է, անկախ մարդու կուսակցական պատկանելությունից:

Օրինակ՝ դուք բանակի հետ կապված մեր առաջարկները համարում եք հեղափոխական, ես այն համարում եմ շատ բնական ու իրատեսական: Առաջին' մեզ համար յուրաքանչյուր հայ մարդու, հատկապես հայրենիքի պաշտպան զինվորի կյանքը թանկ է և բարձրագույն արժեք է: Մենք պետք է մտածենք, ոչ թե ինչպես օգնենք զոհված զինծառայողների ընտանիքներին, այլ պետք է այնպես անենք, որ զոհեր չունենանք: Իսկ այդ զոհերի մեծ մասը առաջին գծում կանգնած անփորձ երիտասարդներն են: Մենք ասում ենք, որ 18 տարեկան երիտասարդը առաջին գծում չպետք է ծառայի: Մենք պետք է անհապաղ անցում կատարենք պրոֆեսիոնալ բանակի: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այսօրվա պայմաններում էլ բանակին հատկացված գումարներով, ճիշտ տնօրինելու և բանակում առկա կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու հաշվին մենք կարող ենք ունենալ պրոֆեսիոնալ բանակ: Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին նաև արագ արձագանքման ջոկատների ստեղծման անհրաժեշտությունը, բանակի ռեզերվի մոբիլիզացիայի, կամավորների և կանոնավոր զորամիավորումների գործունեության համակարգման բացերը, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն:

– Մամուլում շատ են խոսում նաև Ծառուկյանի հետ ձեր մտերիմ հարաբերությունների մասին, համագործակցության ի՞նչ եզրեր եք տեսնում:

– Ինչ վերաբերում է Ծառուկյանի հետ հարաբերություններին, այսօր էլ մենք շփվում ենք, պահպանում ենք ջերմ, մարդկային, ընկերական փոխհարաբերությունները: Մենք ընկերներ ենք, հանդիպելիս խոսում ենք տարբեր թեմաներից: Մեզ երկուսիս էլ մտահոգում է երկրում ստեղծված իրավիճակը, անհանդուրժողականության մթնոլորտը, ամեն ինչի մեջ վատը տեսնելու մարդկանց մառազմի հասնող ծայրահեղականությունը, սրա նրա վրա ցեխ շպրտելու անպատասխանատու վարքագիծը: Սրանք պետք է փոխել մեր երկրում, նոր քաղաքական մշակույթ ձևավորել, որտեղ տիրեն միասնականությունը, համերաշխությունը և հանուն Հայաստանի զարգացման աշխատելու և արարելու անսպառ եռանդը:

– Եվ վերջին հարցը, շուտով Ամանոր է, ի՞նչ ցանկություններ, ի՞նչ բարեմաղթանքներ ունեք հայ ժողովրդին:

– Ընդհանրապես, ընդունված է Ամանորին միայն խոսել բարի ցանկություններից ու բարեմաղթանքներից: Չխախտելով այդ ավանդույթը, ես ցանկանում եմ հայ ժողովրդին միասնություն, մեր զինվորներին' բարի ծառայություն, մեր մայրերին ու երեխաներին' խաղաղություն ու անհոգ մանկություն: Մեր ժողովուրդն արժանի է ավելիին. արժանի է բարեկեցիկ կյանքի, արժանի է, որ ունենա ազգասեր, ազգընտիր ղեկավարներ, օրվա 24 ժամը ազգին ու պետությանը ծառայող պաշտոնյաներ: Ես վստահ եմ, որ մեր սերունդը հենց այդպիսի Հայաստան է կերտելու: Շնորհավոր մեր ժողովրդի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 
 
 
Մանհեթենի կենտրոնում 37-հարկանի շենքի փլուզման սպառնալիք է առաջացել. տարհանվել են մարդիկ ութ շինություններիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի ԳրենլանդիանՄարին Լը Պենը հայտարարել է, որ 2027 թվականին առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնումԸմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոնՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասելԲաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալինԻտալացի գործարարը հայտնվել է քննության տակ՝ հետաքննող լրագրող Սիգֆրիդո Ռանուչիի տան մոտ տեղի ունեցած պայթյունի գործովՀզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր Կամենդատյան Արգենտինայի կամային հաղթանակը Եգիպտոսի նկատմամբ՝ 3:2Մալայզիայում ֆուտբոլիստը մահացել է կայծակի հարվածիցՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն, նա Մ20 Եվրոպայի չեմպիոնն էԵրասխահուն բնակավայրում գյուղացու աճեցված բերքը հողին է հավասարեցվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԷրդողանը հույս ունի Թրամփի հետ լուծել թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրներըՎարդավառը գալիս է՝ լի տոնական ակտիվություններով և վառ տրամադրությամբ․ ՈՉ ՈՔ ՉՈՐ ՉԻ ՄՆԱԼՈՒԿատարը պահանջել է, որ Իրանը դադարեցնի նավագնացությանը սպառնալը տանկերի վրա հարձակումից հետոՀայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքըԻ գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիԿիևյան կամուրջը կարո՞ղ էր փլուզվել․ ե՞րբ կբացվի կամուրջըԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանԴատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքըՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըԴիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԼիբանանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ. Իսրայելի ԱԳ նախարար Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանՄասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակովԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՎրաստանը արտաքսել է ավելի քան 50 օտարերկրացու Ռուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանՁեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Զելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված