Ադրբեջանի զինուժը Մարտակերտի ուղղությամբ կրակ է բացել
ՀասարակությունԴեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութ/, արեւելյան /Մարտունի-Ակնա/ եւ հյուսիսարեւելյան /Մարտակերտ/ ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ արձակելով ավելի քան 900 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 մմ-ոց ականանետ /11 արկ/:
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հիմնականում՝ հյուսիսարեւելյան ուղղությամբ դիմել են համարժեք պատասխան գործողությունների եւ շփման գծի ողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: Այս պահի դրությամբ օպերատիվ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է: