Դեկտեմբերին Հայաստանում առգրավվել է մոտ 2900 կգ սիգ
ՀասարակությունՍեւանա լճում ձկնորսության արգելքի շրջանում՝ դեկտեմբերի 1-25–ը, առգրավվել է մոտ 2900 կգ սիգ։ Այս մասին դեկտեմբերի 27-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
Լճում սիգի որսի արգելքը գործում էր դեկտեմբերի 1-25–ը։ Որսը կթույլատրվի հունվարի 6-20–ը։ «Ուզում եմ երախտագիտության բառեր ասել տեղաբնակներին, որոնք իրենք, առանց ստիպելու, ընդունեցին, որ լճում ձուկ լինել–չլինելու հարցը իրենցից է կախված։ Արգելքը մարտին կվերականգնվի, որպեսզի մանրաձուկը կարողանա մեծանալ»,– ասել է նա։