Չինաստանում երկրաշարժը խափանել է արագընթաց երկաթուղային հաղորդակցությունը
ՀասարակությունՉինաստանի հարավ-արեւմտյան Չունցին շրջանում տեղի ունեցած երկրաշարժը մասամբ խախտել է մարզի արագընթաց երկաթուղային հաղորդակցությունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով CCTV-ն:
Երկրաշարժի ժամանակ Չենդուի եւ Չունցինոմի միջեւ ընկած երկաթուղու հատվածում ցնցումներ են զգացվել: Որոշվել է դադարեցնել հաղորդակցությունը եւ փորձագետների հրավիրել: Սրա հետեւանքով չորս արագընթաց գնացքներ ուշացել են, դադարեցվել է նաեւ 10 այլ գնացքների երթեւեկությունը:
Երկրաշարժի հետեւանքով զոհերի, տուժածների կամ ավերածությունների մասի տեղեկություններ չկան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տեղական ժամանակով 08:17-ին Ժունչան շրջանում 4.8 մագիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: