ՔԻՉ ԱՌԱՋ խառնաշփոթ, խուճապ Դավիթաշենի կամրջին. Տեսեք ով էր ուզում նետվել ցած և ինչ եղավ
ՀասարակությունԱյսօր` դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է գրանցվել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի փորձում է Դավիթաշենի կամրջից ցած նետվելով, ինքնասպանություն գործել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 15 հրշեջ հատուկ ջոկատը` 1 մարտական հաշվարկով, և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` փրկարար ծառայության կապիտան Ա. Սարգսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 24 հերթապահ խումբը: Փրկարարները, բժիշկները ու փրկարար ծառայության հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ, փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Մ. Գևորգյանը որոշ ժամանակ ինքնասպանության փորձ կատարող կնոջ հետ զրուցելուց հետո կարողացան համոզել, որպեսզի վերջինս չդիմի այդ ծայրահեղ քայլին, ոորից հետո փրկարարները կնոջը տեղափոխեցին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք: