Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանի բողոքը մերժվեց
ՀասարակությունՎերաքննիչ քրեական դատարանն այսօր` դեկտեմբերի 26-ին, մերժել է փոխել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոց կալանավորումը: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
Փաստաբանը բողոքարկել էր Սեֆիլյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի կայացրած որոշումը:
Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը կալանքի տակ է հունիսի 20-ից: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ շենք-շինություններ, այդ թվում Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու, ինչպես նաեւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու եւ պահելու մեջ: