«Արմավիր» ՔԿՀ-ում անձնական իրերի պահոցում, խաղային կցորդի մեջ դեղահաբեն են հայտնաբերել
ՀասարակությունԴեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, քաղաքացիների համար նախատեսված անձնական իրերի պահոցներից մեկի միջից հայտնաբերել եւ առգրավել են համակարգչի խաղային կցորդ, որի մեջ առկա է եղել պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված «B8» գրառմամբ, 20 գրամ ընդահանուր քաշով 5 դեղահաբ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Կատարվում է հետաքննություն: