Ֆիլիպիններում սկսել են տարհանել բնակիչներին մոտեցող «Նոք-թեն» թայֆունի պատճառով
ՀասարակությունՖիլիպինների իշխանությունները շաբաթ սկսել են տարհանել երկրի կենտրոնական մասի առափնյա բնակավայրերի հազարավոր բնակիչների ՝ մոտեցող «Նոք թեն» թայֆունի պատճառով ,որը հայտնի է նաեւ «ՆԻնա» անունով, հայտնում է «Ռեյթեր» գործակալությունը։
Թայֆունի արդյունքում, որի կատեգորիան գնահատվում է որպես չորրորդ, երկրի որոշ շրջաններում կարող են սողանքներ ու ջրհեղեղներ լինել։ Նաեւ սպասվում են ուժեղ քամիներ, անձրեւ ու փոթորիկ։
Երկրի կենտրոնական ու հյուսիս- արեւելյան մասերում մի շարք ավիաչվերթներ են չեղարկվել։ Մարասիգանի խոսքով իշխանությունները թայֆունի սպառնալիք են հայտարարել արեւելյան ափի տասը նահանգներում։ Անվտանգության նկատառումներով այնտեղ ժամանակավորապես դադարեցվել է օդային, ծովային ու երկաթգծային երթեւեկությունը։
Մարդկանց տարհանումը իրականացվում է զինվորականների օգնությամբ։