Հրավառության պայթուցիչը վնասել է երեխայի ձեռքերը. նա տեղափոխվել է հիվանդանոց
ՀասարակությունԱմանորին ընդառաջ հաճախ են արձանագրվում դեպքեր, որ հրավառության պայթուցիչի հետեւանքով վնասվում են երեխաները։
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ օրեր առաջ վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-րդ դասարանի երեխա։ Վերջինս իրենց տան բակում վնասել է երկու ձեռքը։ Հրավառության պայթուցիչը պայթել է երեխայի ձեռքերում։ Երեխան հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատից։